Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Արմեն Աշոտյանի ծննդյան օրը և անեկդոտ պատմեց
Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է: Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ շնորհավորեց նրա տարեդարձը, երբ լրագրողը հարց տալու ժամանակ ասաց, որ Աշոտյանի տարեդարձն է:
«Չէ, առանց բանի, մարդու ծննդյան օրն է, բոլոր այն մարդկանց, ում ծննդյան օրն այսօր է, շնորհավորում եմ»,- ասաց Փաշինյանը:
Լրագրողը հարց հնչեցրեց կալանավորված Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի, գեներալ Գրիգորի Խաչատուրովի, Արմեն Աշոտյանի գործերի մասին՝ ասելով, որ «այս ամենի հանրագումարում ստեղծվում է պատկեր, որ ձեր իշխանության օրոք երկրի կառավարությունն է որոշում ով նստի, ով չնստի, անկախ նրանից՝ հանցագործություն կատարել է, թե ոչ, կամ ինչ ծանրության հանցագործություն է արել»։
Փաշինյանը անեկդոտ պատմեց՝ ներողություն խնդրելով բոլոր այն մարդկանցից, ում անունը Սպարտակ է. «Մեկը մեկին հարցնում է՝ անունդ ի՞նչ է, ասում է՝ Սպարտակ, ասում է՝ ինչի դու ո՞ր թիվ ես»:
Հիմա դուք, որ պատմում եք, ո՞ր թվի մասին եք պատմում: Լրիվ «սպարտակի թվի» պատմություն եք պատմում»։
Լրագրողն ասաց, որ 2018 թվականից հետո տեղի ունեցած կալանավորումներ են, Փաշինյանն արձագանքեց. «Լրիվ «սպարտակի պատմությունն է», որովհետև դուք «սպարտակի թվի» պատմություն եք պատմում»։
«Աշոտյանը «սպարտակի թվի՞ն» է կալանավորվել», - հարցրեց լրագրողը։ Փաշինյանն էլ ծիծաղելով ասաց՝ չէ:
«Նրանք, ովքեր կալանավորվել են, «սպարտակի թվի» հետ ոչ մի կապ չունեն։ Ես ի՞նչ կապ ունեմ այդ ամեն ինչի հետ։ Ոչ մեկի մեղքն ապացուցված չէ, քանի դեռ չկա մեղադրական դատավճիռ։ Ես ինչ մեկնաբանեմ ձեր ասածը։
Մարդը ԵՊՀ գումարները ծախսելով, ենթադրենք, իր համար սեփականություն է ձեռք բերել կամ մի որևէ քաղաքում հանրային տարածքները սեփականաշնորհվել են, կամ բանակին ժամկետանց հրթիռներ են մատակարարվել:
Բացառվում է, որ այդ մարդիկ լինեն քաղբանտարկյալ։ Բա-ցառ-վում է»,- ասաց Փաշինյանը։
Այնուհետև հնչեց հաջորդ հարցը, նա ընդհատեց ու ասաց. «Հա, իմիջայլոց, բոլորին էլ առողջություն եմ մաղթում, ասածիս մեջ ոչ մի բան չկա»։
Հարակից հրապարակումներ`
- Լավ որքա՞ն կարելի է ստել ու դա անել՝ հօգուտ հակառակորդի. Տաթևիկ Հայրապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- Փաշինյան. Մինչև ե՞րբ ենք ապրելու «նամակ ռուսաց թագավորին» ժանրի մեջ
- «Մեր տղաները Ադրբեջանո՞ւմ էին ծառայում, թե՞ հայկական Արցախում»․ զոհված զինծառայողի հոր հարցը Փաշինյանին
- 44-օրյա պատերազմից հետո գրեթե հրաշքով փրկել ենք մեր պետությունն ու պետականությունը. Փաշինյան
- Եթե ՌԴ-ն որոշի դուրս գալ ԼՂ-ից, դա նշանակում է՝ ԼՂ-ում զանգվածային սպանդի վտանգ այլևս չկա. Փաշինյան
- Վարդան Օսկանյանի հայտարարություններում օգտակար բան չեմ տեսնում. Նիկոլ Փաշինյան
- Փաշինյանն ընդգծում է՝ խաղաղության օրակարգի անփոփոխելիությունը և «մեր կառավարության հավատարմությունը այդ օրակարգին»
- Արմեն Աշոտյանի ծննդյան օրը՝ նրա լուսանկարով մեծադիր պաստառ Մյասնիկյան պողոտայում
- Նիկոլի դեմ պայքարն իրականում պայքար է Ալիևի դեմ. Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին