Եթե ՌԴ-ն որոշի դուրս գալ ԼՂ-ից, դա նշանակում է՝ ԼՂ-ում զանգվածային սպանդի վտանգ այլևս չկա. Փաշինյան
Ոչ, Հայաստանի Հանրապետությունը նման հարց չի քննարկում։ Այսօր տեղի ունեցած ասուսլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Արցախի և ՌԴ-ի գործընկերների հետ քննարկել է Արցախը Ռուսաստանի կազմում ներառելու հարցը, և որքանով է դա իրատեսական համարում՝ հաշվի առնելով ներկա իրողությունները։
Նա մեկ անգամ ևս շեշտեց, որ նման քննարկում երբևէ չի ունեցել։
Անդրադառնալով մեկ այլ հարցի, թե արդոյք ՀՀ իշխանությունները դիտարկում են 120 հազար արցախցիների վերաբնակեցման հարցը Հայաստանում, եթե Ադրբեջանը բռնի տեղահանի նրանց, իսկ միջազգային հանրությունը չխոչընդոտի դրան, Փաշինյանը նշեց․
«ՀՀ-ն քննարկում է Լեռնային Ղարաբաղի հայության սեփական ծննդավայրում, սեփական տներում ապրելու հնարավորություններ ստեղծելու հարցը»։
Եթե ՌԴ-ն որոշի դուրս գալ ԼՂ-ից, դա նշանակում է՝ ԼՂ-ում զանգվածային սպանդի վտանգ այլևս չկա. Փաշինյան
Ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ՌԴ խաղաղապահներին։ Մասնավորապես, պատասխանելով հարցին՝ եթե 2025 թվականին ՌԴ խաղաղապահները դուրս գան Արցախից, հայկական կողմն ինչպես է ապահովելու արցախցիների անվտանգությունը, այլընտրանքային ի՞նչ մեխանիզմներ է ձեռնարկելու հայկական կողմը, նա նշեց․
«Լեռնային Ղարաբաղում (Արցախի Հանրապետություն) ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայումն ունի նպատակ, և դա արձանագրված է ՌԴ Դաշնային ժողովի համապատասխան որոշման մեջ: Այդ որոշման մեջ ասվում է, որ Դաշնային ժողովը ՌԴ նախագահին թույլ է տալիս խաղաղապահ զորախումբ գործուղել Լեռնային Ղարաբաղ՝ բնակչության զանգվածային զոհվելը կանխարգելելու համար: Այս ձևակերպումը վերցված է ՌԴ նախագահի Դաշնային ժողովին այդ առիթով հղած դիմումից: Այսինքն՝ ՌԴ նախագահն ինքն է դիմել Դաշնային ժողովին, որ պետք է ԼՂ գործուղել խաղաղապահ զորախումբ բնակչության զանգվածային սպանդը կանխելու ուղղությամբ»։
Ըստ նրա՝ եթե ՌԴ-ն որոշի դուրս գալ, անկախ նրբություններից, դա առնվազն նշանակում է, որ ԼՂ-ում նման վտանգ այլևս չկա։
«Եթե ԼՂ-ում կա նման վտանգ, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է նման որոշում կայացվել: Իսկ եթե չկա նման վտանգ, նշանակում է, որ, օրինակ, Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմների շրջանակում գտնվել է արդյունավետ, և կողմերը արձանագրում են, որ խաղաղապահ զորախմբի ներկայության կարիք այլևս չկա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Օսկանյանի հայտարարություններում օգտակար բան չեմ տեսնում. Նիկոլ Փաշինյան
- Փաշինյանն ընդգծում է՝ խաղաղության օրակարգի անփոփոխելիությունը և «մեր կառավարության հավատարմությունը այդ օրակարգին»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին