Մոսկվայում բանակցություններ են ընթանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև
Հուլիսի 25-ին Մոսկվայում տեղի են ունենում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ բանակցությունները։
Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ բանակցություններում ասել է, որ Մոսկվան կողմ է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերն ամբողջությամբ, իրենց ողջ փոխկապակցվածությամբ, հարգվեն ու իրականացվեն։
«Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ, և մենք կշարունակենք կողմերի համաձայնությամբ, ինչը, ինչպես հասկանում եմ, հաստատվել է։ Մեր ջանքերն ուղղված են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացմանը և հումանիտար խնդիրների լուծմանը»,- ասել է Լավրովը։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը Բայրամովի հետ հանդիպմանը. ԼՂ-ին և դրա հետ կապված ամեն հարց արժանի են կանոնավոր ուշադրության
- ՀՀ ԱԳՆ-ն՝ հուլիսի 25-ին Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան