Մեր ժողովրդի քրտինքը միախառնված է Արցախի հողին․ Արամ Ա կաթողիկոս
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, Երևանում և Ստեփանակերտում միաժամանակ ընթացող հանրահավաքին, տեսաուղերձով իր ողջույնի խոսքը հղեց Արցախի ժողովրդին և արտահայտեց իր զորակցությունը։
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը հայարպետական օրհնությամբ և քրիստոնեական ջերմ սիրով ողջունեց Արցախի ժողովրդին։
«Որպես Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսություն, մեր մարմինները և ողջ սփյուռքը Ձեզ հետ է։ Պետք է քաջ լինենք։ Արցախը գտնվում է պատմության ճակատագրական պահում։ Այս զգացության դիմաց բոլորս պետք է հավատքն ու կամքն ավելի ամրապնդենք և Արցախի ապագայի նկատմամբ մեր տեսլականը պետք է պահենք միշտ պայծառ։ Անցյալում Արցախը մերն է եղել, այսօր էլ Արցախը մերն է և, հավատացեք, որ Արցախը միշտ պիտի մնա Արցախի ժողովրդինը, որովհետև մեր ժողովուրդը ողջ պատմության ընթացքում եղել է Արցախում և իր քրտինքը միախառնված է Արցախի հողին»,- իր ելույթում ասաց Արամ Ա-ն և շարունակեց․
«Այս վճռական պահին կուզեմ շեշտել հետևյալ կետերը․
1․ Նայեցե՛ք պատմությանը, Արցախը միշտ եղել է ինքնավար։ Արցախի մեր ժողովուրդը եկվոր չէ։ Արցախի մեր ժողովուրդը ծնունդն է Արցախի։ Պատմության ընթացքում երբեք Արցախը ենթակա չի եղել․․․»։
Արամ Ա-ի կապն ընդհատվեց, քանի որ Արցախում տեխնիկական խնդիրներ առաջացան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան