«Արցա´խ, դու մենակ չես»․ Երևանում և Ստեփանակերտում հանրահավաք է
Երևանում և Ստեփանակերտում միաժամանակ հանրահավաք է տեղի ունենում։ Պահանջն՝ Արցախի ապաշրջափակումն է։
«Արցա´խ, դու մենակ չես։ Այսօր քո կողքին են հազարավոր սրտացավ հայրենակիցներ, որոնք հավաքվել են ցույց տալու աշխարհին, որ Արցախը միայնակ չէ»,- Ազատության հրապարակում, որտեղ այժմ ընթանում է բողոքի ակցիան, հայտարարեց հանրահավաքի մասնակիցը։
«Արցախը՝ մենք ենք» և «Միացում» վանկարկումներ հնչեցին և՛ Հայաստանից, և՛ Արցախից։
«Մեր հանրահավաքի նպատակն է՝ նախ ապացուցել խուլ ու համար աշխարհին, որ Արցախը 120 000 չէ, Արցախը՝ բռնի տեղահանված քաղաքացիներս ենք։ Արցախը՝ 90-ականների պատերազմի պատճառով տարագիր դարձած հայերն են։ Արցախը՝ Հայաստանում և սփյուռքում ապրող Արցախի ցավին կարեկից հայն է»,- հայտարարեց մասնակիցը։
Երկու հայկական պետություններում ընթացող հանրահավաքի մասնակիցները միմյանց հետ կապ են հաստատում տեսակամրջի միջոցով։
Արցախում հնչեց ՀՀ պետական օրհներգը, իսկ Երևանում՝ ԱՀ պետական օրհներգը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։