Արցախին այսօր պետք է անվտանգություն և հաց. Հնագետ Համլետ Պետրոսյան
«Դժվար, շատ դժվար է։ Մտածում էի՝ այսօր այստեղ հավաքվելու են հայ ժողովրդի գոնե ինտելեկտուալ հատվածը, ինձանից շատ իմաստուն մարդիկ, այստեղ ելույթ կունենան, ինչ-որ ճանապարհ ցույց կտան»,- Ազատության հրապարակում հանրահաքավին հայտարարեց հնագետ Համլետ Պետրոսյանը։
Նա նշեց, որ Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված դիմել է իր միջազգային գործընկերներին, սակայն մենք պետք է լուծենք մեր հարցերը․ «Ի՞նչ ճանապարհ կարող ենք ընտրել։ Այս ծանր վիճակում մենք ունենք համապատասխան միտք, մենք ունենք ճանապարհ։ Թող որևէ մեկն ասի՝ այս քայլն անենք, ու մենք բոլորս միասին անենք այդ քայլը։
Արցախին այսօր պետք է անվտանգություն և հաց։ Ո՞վ կարող է դա ապահովել։ Ես, դու, բոլորդ, եկեք այդ քայլի մասին մտածենք, մի բան անենք։ Ո՞ւր են մեր ազգի խելոքները, ինչո՞ւ չեն ասում՝ սա անենք։ Կրկնում եմ՝ մեզ պետք է հաց ու անվտանգություն, մնացած գաղափարները դրանից հետո»,- ասաց Համլետ Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան