Քաղաքական 13:17 25/07/2023 Հայաստան

Փաշինյանն ընդգծում է՝ խաղաղության օրակարգի անփոփոխելիությունը և «մեր կառավարության հավատարմությունը այդ օրակարգին»

«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտություն է այն ընկալմամբ, որ Իրանի և Վրաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են բնականոն կերպով և պետք է շարունակեն զարգանալ»,- ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ պատեհ համարեց այսօրվա ասուլիսը սկսել հենց այս ուղերձով՝ հասկանալով, որ Լեռնային Ղարաբաղում (Արցախի Հանրապետություն- խմբ.) հաստատաված հումանիտար ճգնաժամը բարձր էմոցիոնալ ֆոն է  ստեղծել. «Չնայած այս պայմաններում վերը նկարագրված տեսության իրագործումը չի հեշտանում, ռազմավարական առումով կարևոր է ընդգծել  խաղաղության  օրակարագի անփոփոխելիությունը և մեր կառավարության հավատարմությունը այդ օրակարագին։

Արդյո՞ք Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգից Արցախի Հանրապետության հարցը դուրս կգա կամ հակառակը՝ կարգավիճակի հարցն օրակարգ կվերադարձվի

«Հայաստանը ԼՂ ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել այն տրամաբանությամբ, որ Լեռնային Ղարաբաղի  (Արցախի Հանրապետություն- խմբ.) ներկայացուցիչներն իրենք պետք է լինեն բանակցության կողմ։

ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունները պետք է քննարկվեն ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ Բաքու–Ստեփանակերտ երկխոսությամբ` միջազգային մեխանիզմի շրջանակներում։ Սա հնարավորություն է տալիս, որ ԼՂ ժողովուրդը կարողանա բարձրացնել իրենց հուզող հարցերը»։

Ադրբեջանի առաջարկը` Աղդամով Արցախի ժողովրդին օգնություն հասցնելու վերաբերյալ

«Ես ընդհանրապես նման հարց քննարկելու որևէ մանդատ չունեմ, իսկ Լաչինի միջանցքի հետ կապված մանդատ ունեմ, որովհետև այն ստեղծվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի ստորագրողներից մեկը ես եմ»։ 

Նա նշեց, որ Շառլ Միշելի հայտարարությունն այդ մասին անակնկալ չէր իր համար, բայց ինքը նման հարց չի քննարկել. «Ես չեմ քննարկել, ասել եմ, որ նման հարց  քննարկելու ոչ անհրաժեշտություն, ոչ էլ մանդատ ունեմ»։ 

Վաշինգտոն–Բրյուսել- Մոսկվա` բանակցությունների տեղափոխություն

«Անկախ տեղից՝ բանակցողները չեն փոխվում, բանկցում է Հայաստանն ու Ադրբեջանը։ Բանակցությունում հաջողություն ունենալը մեզ է հարկավոր։ Օրակարգը որևէ ձևով չի փոխվում, սկզբունքային հարցերը որևէ ձևով չեն փոխվում, խոսակցության տրամաբանությունը չի փոխվում»։ 

Մոսկվայում՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ԱԳ նախարարների այսօրվա հանդիպման մասին

«Ակնկալիք ունեմ ՀՀ ԱԳ նախարարից և, իհարկե, մյուս գործընկերներիցս, որ կկարողանան հնարավոր խաղաղության պայմանագրի ևս մի քանի հոդված համաձայնեցնել և կարողանան ինչ-որ լուծման հասնել Լաչինի միջանցքի բացման հարցում»: 

Խաղաղության պայմանագրի նախագծի ստորագրում

«Ցավոք, ստորագրման փուլին չենք հասել»։

Հնարավոր է Հայաստանը դիմի ՄԱԿ ԱԽ՝ Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշումները չկատարելու հարցով

«ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելը մեր հնարավոր  գործիքակազմի մեջ է և հասկանալիորեն մենք նաև այդ ուղղությամբ ենք աշխատանքներ տանում։

Կապի մեջ ենք ՄԱԿ-ի ԱԽ-ի  մշտական անդամ և ոչ մշտական անդամ հանդիսացող երկրների հետ։ Մենք գտնվում ենք քննարկումների փուլում։

ՄԱԿ-ի ԱԽ դիմելու հարցում  որևէ դժվարություն չկա, կարելի է ուղղակի մի ժամում դիմել ՄԱԿ-ի ԱԽ։ Խնդիրն այն է, թե այդ դիմելու հարցում  որոշում կընդունվի՞, թե՞ չի ընդունվի և եթե ընդունվի, ապա ինչ որոշում կընդունվի։ Այնուամենայնիվ, եկեք չմոռանանք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն Արդարադատության միջազգային դատարանի իմպլեմենտացիոն մարմինն է, բայց նաև չմոռանանք, որ դա քաղաքական մարմին է ու մանավանդ նման հարցով ԱԽ դիմելու  քայլերը պետք է բավարար չափով նախապատրաստված լինի  ու քննարկված լինի անդամ երկրների հետ, ինչը մենք անում ենք»։ 

Արցախի Հանրապետությունից  հնչող դիրքորոշումներն անհասկանալի են Փաշինյանի համար

«Անհասկանալի են Լեռնային Ղարաբաղից հնչող այն դիրքորոշումները, որոնք բացառում են Բաքվի հետ բանակցությունները, քննարկումները, մյուս կողմից հիշատակման են արժանի ԼՂ-ից են հնչում ձայներ, որոնք խոսում են երկխոսության անհրաժեշտության մասին։

Իմ կարծիքով, այս իրավիճակում լավագույն ճանապարհներից մեկն այն է, որ ԼՂ-ն հստակ ու աներկբա պատրաստակամություն հայտնի ԼՀ հայության իրավունքների և անվտանգության հարցը միջազգային մեխանիզմի շրջանակներում քննարկել Բավքի հետ։ Դա շատ կարևոր խնդիր է, այդ թվում նաև միջազգային ընկալման տեսակետից։ Մենք անընդհատ միջազգային հանրությանը ուղեձներ ենք հղում, բայց այս պրոցեսում մի գործողություն բաց ենք թողնում»։

Արայիկ Հարությունյանի հայտարարությունը՝ Արցախի Հարապետությունը աղետի գոտի հայտարարելու մասին 

«Կարելի է  հայտարարել աղետի գոտի, իսկ այդ ճգնաժամը կառավարելու հարցում արդյո՞ք ԼՂ իշխանություններն ունեն որևէ անելիք։ Կարծում եմ՝ բոլոր դեպքերում հենց իշխանություն լինելու բերումով ունեն անելիք, կարծում եմ, այդ անելիքը պետք է անեն, մենք պատրաստ ենք աջակցել այդ անելիքն անելու ուղղությամբ»։ 

Եթե Արցախում ռազմական գործողություններ սկսվեն, ի՞նչ կանի Հայաստանը

«Չեմ ցանկանում նման սցենար քննարկել: Իմ կարծիքն այն է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է ռազմական գործողություններ չսկսեն»,- ասաց Փաշինյանը։ Ըստ նրա, միջազգային որոշակի երաշխիքների եւ ներգրավվածության ու աջակցության առկայությունը շատ կարևոր է, որպեսզի առաջադրված նպատակներն ու խնդիրները լուծվեն։

«Հո մենք չենք պատրաստվում ստորագրել ցանկացած փաստաթուղթ, որի վրա գրված է «խաղաղության պայմանագիր»։ Դա մեր ամենամեծ մտահոգությունն է, որ մենք ստորագրենք այնպիսի խաղաղության պայմանագիր, որը խաղաղություն ապահովեի կամ  խաղաղություն ապահովելու հնարավորինս մեծ շանսեր կունենա։ Հակառակ դեպքում, մենք վաղուց ստորագրել էինք այդ խաղաղության պայմանագիրը՝ առանց նրբությունների մեջ խորանալու»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ պարզ է՝ խաղաղության պայմանագիրն ինքնին չի երաշխավորում խաղաղություն, բայց խաղաղության պայմանագրի բացակայությունը կրկնապատկում է  պատերազմի հավականականությունը, դա էլ է փաստ։ 

Հայաստանի Զինված ուժերը պատր՞ստ է հնարավոր պատերազմի դեպքում պաշտպանել Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը

«Կարող է մենք արձանագրենք, որ ՀՀ խնդիրը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է, մենք մնալու ենք այս տրամաբանության մեջ։ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու համար կա պաշտպանության բանակ։ Բայց ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ ԼՂ անվտանգությունն ապահովելու համար պետք է դիվանագիտական ճանապարհներ օգտագործվեն։

Հայաստանի Զինված ուժերի գործառույթը ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ապահովելն է։

Մենք նոր պատերազմ չենք ուզում, ամեն ինչ պետք է անենք, որ չլինի նոր պատերազմ, Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականագնվի խաղաղ գործընթացի միջոցով»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}