Լավ որքա՞ն կարելի է ստել ու դա անել՝ հօգուտ հակառակորդի. Տաթևիկ Հայրապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.
«Աշխարհում չկա ու չի եղել մի երկիր, որ ԼՂ-ն չի ճանաչել Ադրբեջանի մաս. Փաշինյան:
Հերթական սուտը, աշխարհում բազմաթիվ երկրներ Լեռնային Ղարաբաղը ճանաչել են որպես հակամարտության գոտի: Անգամ Ալիևն է խոստովանել, որ նույնիսկ 2020 թ. պատերազմից հետո շատերը չէին ճանաչում դա Ադրբեջանի մաս: Հակառակը՝ պնդում էին, որ ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի:
Այդ ամենը փոխվեց, երբ Փաշինյանը խոստացավ ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս՝ հրաժարվելով միջազգայնորեն ամրագրված ինքնորոշման իրավունքից:
Լավ որքա՞ն կարելի է ստել ու դա անել՝ հօգուտ հակառակորդի: Մի օր հույս ունեմ կպարզվի, թե ՀՀ վարչապետը ինչ էր ստանում մեր պետական շահն ուրանալու դիմաց...
Հարակից հրապարակումներ`
- Սա ծաղր է սովամահության մատնված Արցախի նկատմամբ, սա ծաղր է 5000-ից ավելի զոհված տղաների հիշատակի նկատմամբ. Զաքարյան
- Փաշինյան. Մինչև ե՞րբ ենք ապրելու «նամակ ռուսաց թագավորին» ժանրի մեջ
- «Մեր տղաները Ադրբեջանո՞ւմ էին ծառայում, թե՞ հայկական Արցախում»․ զոհված զինծառայողի հոր հարցը Փաշինյանին
- 44-օրյա պատերազմից հետո գրեթե հրաշքով փրկել ենք մեր պետությունն ու պետականությունը. Փաշինյան
- Եթե ՌԴ-ն որոշի դուրս գալ ԼՂ-ից, դա նշանակում է՝ ԼՂ-ում զանգվածային սպանդի վտանգ այլևս չկա. Փաշինյան
- Վարդան Օսկանյանի հայտարարություններում օգտակար բան չեմ տեսնում. Նիկոլ Փաշինյան
- Փաշինյանն ընդգծում է՝ խաղաղության օրակարգի անփոփոխելիությունը և «մեր կառավարության հավատարմությունը այդ օրակարգին»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին