Աթանեսյան. Ուզում եմ «շնորհակալություն» հայտնել կապիտուլյանտին՝ ապացուցելու համար, որ Աշոտյանը իրոք քաղբանտարկյալ է
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը գրում է.
«Լսելով կապիտուլյանտի «հիմնավորումները» Հայաստանում քաղբանտարկյալների բացակայության մասին, ուզում եմ «շնորհակալություն» հայտնել նրան՝ ապացուցելու համար, որ Ա.Աշոտյանը իրոք քաղբանտարկյալ է:
Բացատրեմ՝
1. Նա հնչեցրեց մի մեղադրանք, որը չկա քրեական վարույթում՝ Արմենը ոչ մի գույք ԵՊԲՀ հաշվին ձեռք չի բերել, այդ գույքը մինչ օրս պատկանում է ԲՈՒՀ-ին, այսինքն՝ հերթական սուտ և կեղծիք քաղաքական հետապնդումը հիմնավորելու համար:
2. Ի հակառակ լրագրողի ջանքերի, չստացվեց հոդաբաշխ բացատրություն ստանալ, թե ինչու բոլոր խափանման միջոցներից Ա.Աշոտյանի նկատմամբ ընտրվել է հենց կալանքը: Հողատուն խուսափելով ուղիղ պատասխանից ապացուցեց, որ Ա.Աշոտյանի կալանքը դա իր քաղաքական որոշումն է:
Հ.Գ. Լսելով, որ հողատուն անեկդոտ է պատմել և իրեն առողջություն մաղթել, Արմենը ինձ պատմեց 18+ անեկդոտ, որն այստեղ չեմ կարող գրել: Արմենը նաև խնդրեց փոխանցեմ, որ դատելով այսօրվա ասուլիսին հնչած՝ կապիտուլյանտի հնարավոր մահվան մասին հարցերից, առողջություն հենց իրեն է պետք, որ նա ապրի երկար ու երկար տանջվի՝ Աստծո օրենքի և ժողովրդի պատժին արժանանալով»:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Արմեն Աշոտյանի ծննդյան օրը և անեկդոտ պատմեց
- Արմեն Աշոտյանի ծննդյան օրը՝ նրա լուսանկարով մեծադիր պաստառ Մյասնիկյան պողոտայում
- Նիկոլի դեմ պայքարն իրականում պայքար է Ալիևի դեմ. Աշոտյան
- Քննչական կոմիտեն փորձում է Արմեն Աշոտյանի գործով քողարկել իր ապօրինությունները․ Տիգրան Աթանեսյան
- Մենք արդեն մեզ չենք հարգում և շատ նորմալ է, որ ոչ մեկ մեզ չի հարգում, դա հլը մեզ քիչ է. Տիգրան Աթանեսյան
- Աթանեսյան. Արմեն Աշոտյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել Քյարամյանի սանիկ դատավորի կողմից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները