Գխավոր դատախազի հրամանով՝ 2 դատախազի նկատմամբ կիրառվել է «նկատողություն»
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի ապրիլի 28-ի և հունիսի 26-ի որոշումների հիման վրա՝ Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական կայազորների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնում և Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
Կարգապահական վարույթի ընթացքում պարզվել է, որ դատական գործով դատախազները ոչ պատշաճ են կատարել իրենց ծառայողական պարտականությունները:
Դատախազություն հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, մասնավորապես` 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի պահանջների խախտման արդյունքում՝ առաջին անգամ ոչ մեծ հանցանք կատարած մեղադրյալների նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ է նշանակվել:
Կարգապահական վարույթի արդյունքները 2023 թվականի հուլիսի 19-ին և հուլիսի 20-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով:
Էթիկայի հանձնաժողովը 2023 թվականի հուլիսի 20-ի որոշումներով՝ հաստատված է համարել կարգապահական խախտումների առկայությունը և դրանցում Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության և ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական կայազորների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի երկու դատախազի մեղավորությունը:
Գլխավոր դատախազի 2023 թվականի հուլիսի 21-ի հրամաններով՝ դատախազների նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա