Երեկվանից մենք անցանք անշրջելիության կետը. Չալաբյան
«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը գրում է.
«Եթե Դուք դեռևս ներքուստ Ձեզ հարց եք տալիս, թե ինչու է պետք միանալ Հայաքվեին, ապա երեկ պետք է ստանայիք դրա վերջնական պատասխանը:
Երեկվանից մենք անցանք անշրջելիության կետը, որից այն կողմ երկիրը բաժանվում է նրանց, ովքեր պատրաստ են հանձնել Արցախը և ուրանալ մեր ողջ պատմությունը, որպեսզի պահեն սեփական ճղճիմ իշխանությունը և ֆինանսական հոսքերը, և նրանց, ովքեր պատրաստ են պայքարել մեր բոլորիս պատվի և արժանապատվության համար, և վերականգնեն մեր բարի համբավն ու ազատ կյանքի իրավունքը:
Այս երկուսի արանքում, բազմաթիվ չկողմորոշվածներ կան, որոնց վախեցնում են պատերազմով, սպառնում աշխատանքից ազատել, սննկացնել իր բիզնեսը, վնաս տալ իր հարազատներին, որպեսզի նրանք էլ հանձնվեն: Եթե հանձնվեք սակայն, ողջ կյանքը ապրելու ենք որպես ստրուկ, որպես պատանդ թուրքական գետտոյում, որի միայն պայմանական անունն է հիշեցնելու, որ այն երբևիցե հայկական պետություն է եղել:
Մի հանձնվե՜ք, և մի մնացե՜ք չկողմնորոշված: Ընտրե՛ք ազատությունը, ընտրե՛ք արժանապատվությունը, ընտրե՛ք պայքարը՝ միացե՛ք այսօր Հայաքվեին, իսկ վաղը պատրաստ եղե՛ք պաշտպանել մեր երկիրը, և վերանվաճել մեր ազատ կյանքի իրավունքը: Հաղթանակը տրվում է քաջերին, իսկ Աստված զորավիգ է լինում հավատով և հույսով մաքառողին»։
Հարակից հրապարակումներ`
- «ՀայաՔվե»-ի ստորագրահավաքին մասնակցողներին Լոռիում սպառնում են աշխատանքից զրկել, զինծառայող երեխաներին նեղել․ Սողոմոնյան
- Այսօրվանից գործելու են «Հայաքվեի» քվեարկության նոր կետեր Էջմիածնում, Արտաշատում, Սիսիանում և Դիլիջանում
- «Հայաքվե» նախաձեռնությունն իր աջակիցներին հրավիրում է քննարկման
- «Հայաքվե»-ի ստորագրահավաքին միացել է 38 հազար 500 մարդ
- Հանրային ծառայողներին ահաբեկում են, որ չմասնակցեն «Հայաքվեի» ստորագրահավաքին. Չալաբյան
- Չալաբյան. Գործող իշխանությունը պատրաստ է Արցախը հանձնել Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանն իրականացնի հայ բնակչության ցեղասպանություն
- Առաջին կարևոր գործոնը հենց Արցախի ժողովրդի և քաղաքական վերնախավի դիրքորոշումն է. Ավետիք Չալաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան