Արցախում հղի կանանց ծննդատուն տեղափոխելու նպատակով էլեկտրոմոբիլ է ձեռք բերվել
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը հայտնում է, որ ձեռք է բերվել էլեկտրոմոբիլ, որը ծառայելու է հիմնականում առողջապահական կարիքների համար։
«Արցախի Հանրապետությունում ծանր կացության պայմաններում «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը, չափազանց կարևորում է փոխօգնության մթնոլորտի ձևավորումը, ինչպես նաև, միմյանց թև ու թիկունք լինելու պատրաստակամությամբ իրավիճակը հաղթահարելու ձգտումը։ Ճակատը, աջակցության նպատակով, արդեն ստանձնել է մի շարք նախագծեր։
Հանրապետությունում տրանսպորտային հաղորդակցության ստեղծված կաթվածային վիճակի մեղման անհրաժեշտությամբ, ձեռք է բերվել «Նիսան» մակնիշի էլեկտրոմոբիլ, որը ծառայելու է հիմնականում առողջապահական կարիքների համար, մասնավորապես հղի կանանց ծննդատուն տեղափոխելու նպատակով։
Ծառայությունից օգտվելու համար կարող եք զանգահարել՝
- երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-18:00 , 33 33 թեժ գծին,
- ժամը 18:00-09:00 ՝ 097 27 22 55 հեռախոսահամարին, որը կգործի նաև շաբաթ և կիրակի օրերին»,- նշված է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան