Գնա Բաքվում քո ակցիան արա. Քաղաքացին՝ անհետ կորածի ծնողին
Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանի աշխատավայրի մոտ են՝ Բաղրամյան 26-ում, փակել են ճանապարհն ու պահանջում նրա հետ հանդիպում։
Տարեց մի քաղաքացի մոտեցավ անհետ կորած զինծառայողների մայրերին և հորդորեց նրանց գնալ Բաքու և այնտեղ անել իրենց ակցիան։
«Քո երեխան որտեղ ա»՞,-հարցրեց քաղաքացին։
«Ադրբեջանո՞ւմ»,- ասաց ծնողներից մեկը։
«Է գնա Բաքու ակցիա արա»,- արձագանքեց տարեց քաղաքացին, ինչից հետո վիճաբանություն եղավ նրա ու ծնողների միջև։
«Բաքո՞ւն է տարել իմ երեխային, որ գնամ Բաքու, ինչի՞ համար գնամ Բաքու»,- ասացին ծնողները։
Ոստիկանները հեռացրին տարեց քաղաքացուն։
Հարակից հրապարակումներ`
- Բաղրամյան պողոտայում քաղաքացին վրաերթի ենթարկեց պարեկային ծառայողին
- Տուն եմ գնում, երեխան ասում է՝ տատի, պատասխան բերել ես պապայից, տատին մեռնի, տատին պատասխան ստանո՞ւմ է, որ քեզ պատասխան տա. Անհետ կորածի ծնող
- Փաշինյանին չի հետաքրքրում մեր երեխաները. Անհետ կորած զինծառայողի ծնող
- Փաշինյանը մեզանով է վարչապետ դարձել, մեզանով էլ գնալու է. Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին