Մեկ շաբաթից ավելի Հռոդոսում չի հաջողվում մարել անտառային հրդեհները
Հունական Հռոդոսում հրդեհների պատճառով մարդկանց ջրով և էլեկտրաէներգիայով ապահովելու հետ կապված խնդիրներ են առաջացել։ Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն։
Ըստ աղբյուրի՝ լրագրող Վիկտորիա Վերները պատմել է, որ քաղաքում լույս չկա: «Էլեկտրաէներգիայի, ջրի, կապի ընդհատումները պայմանավորված են նրանով, որ Հռոդոս կղզու հարավային մասում՝ մեզանից 60-70 կմ հեռավորության վրա, շարունակվում են հրդեհները»,- պատմել է նա։
Նրա խոսքով՝ հրդեհները շարունակվում են մի շարք գյուղերում ևս։ Մեկ շաբաթից ավելի Հռոդոսում չի հաջողվում մարել անտառային հրդեհները։
Լրագրողը նշել է, որ հրդեհի հետևանքով սատկել են մեծ թվով կենդանիներ, ոչնչացել են ձիթապտղի այգիներ և հարյուրավոր հեկտար անտառներ։
Հուլիսի 22-ին Հունաստանի իշխանությունները հայտարարել են, որ ավելի քան 30 հազար մարդ տարհանվում է Հռոդոս կղզու հրդեհի սպառնալիքի տակ գտնվող անտառածածկ տարածքներից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները