Զախարովա. Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հեշտ չէ, բայց խաղաղությունն այլընտրանք չունի
«Ռուսաստանի համար երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցման գործընթացը պետք է ընդգրկի նաև հումանիտար ոլորտը, ինչպես նշված է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարության մեջ»,- այս մասին հուլիսի 26-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կարևոր է դրական մթնոլորտ ստեղծել հասարակության, փորձագիտական համայնքների, Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդների միջև Ռուսաստանի օգնությամբ երկխոսությունը շարունակելու, ինչպես նաև եռակողմ միջխորհրդարանական շփումներ սկսելու համար՝ երկու երկրների ժողովուրդների միջև վստահությունն ամրապնդելու համար։
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հեշտ չէ ընթանում, ինչպես մենք բոլորս հիանալի տեսնում և հասկանում ենք, բայց խաղաղությունն այլընտրանք չունի։ Սրա հետ կապված հարցերը մասնավորապես քննարկվել են երեկ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը։ Հուսով ենք, որ նման շփումները տեղի կունենան առաջիկա ամիսներին»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահը դադարեցնում է նստացույցը
- Հիմա կամ ՀՀ կողմից պետք է հերքվի այդ հանգամանքը, կամ պետք է արձանագրենք՝ անասելի չափ իջեցվել է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության «նշաձողը». Ներսիսյան
- Լավրովն արդյունավետ է գնահատում Միրզոյանի և Բայրամովի հետ Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները
- Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետն իր բացասական հետևանքները կունենա ամբողջ բանակցային գործընթացի վրա․ Միրզոյան
- Լավրովը Բայրամովի հետ հանդիպմանը. ԼՂ-ին և դրա հետ կապված ամեն հարց արժանի են կանոնավոր ուշադրության
- ՀՀ ԱԳՆ-ն՝ հուլիսի 25-ին Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան