Հրաժարականներ իհարկե կլինեն, եթե...Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է․
«Երեկվա ասուլիսից հետո պետք է լինեին հրաժարականներ պետական համակարգից, քաղաքական, հայեցողական պաշտոններից, դիվանագետներից։ Գոնե մեկը կարող էր ասել, որ ինքը համաձայն չէ մաս կազմել ներքին ֆաշիզմի և պետական ու ազգային կազմաքանդման քաղաքականությանը։
Հրաժարականներ չկան, և այս պահին չեն էլ լինի, բայց դա չի նշանակում, որ իմ նշած համակարգերում բոլորը դավաճան են կամ թքած ունեն հայրենիքի վրա։ Ամենևին ոչ։ Այնտեղ կան շատ կարգին, պարկեշտ ու պրոֆեսիոնալ մարդիկ։ Պետք է ճիշտ հասկանալ իրավիճակը։ Հրաժարական տալուց 99 տոկոսը մտածում է՝ ո՞ւր է գնալու, ինչի՞ն է միանալու։
Եկեք մենք լինենք ազնիվ ու պատասխանենք. ո՞ւր պիտի գնա հրաժարական տված մարդը։ Տիտղոսային ընդդիմությունը նույնիսկ գրասենյակ չունի։ Ո՞ր պրոցեսին միանա՝ դատարկությա՞նը, արձակուրդի՞ն, թե՞ «չքաղաքականացնեք պայքարը» կոչերին։
Վստահ եմ՝ պետական համակարգի հարյուրավոր աշխատողներ, այդ թվում՝ ուժայիններում, հատուկ ծառայություններում, ԱԳՆ-ում, ամենուր՝ այս գիշեր չեն քնել, մարդկայնորեն տառապել են Նիկոլի ասածներից։ Ամոթ են զգացել թե´ տանը, թե´ աշխատասենյակում։ Բայց մենք այս մարդկանց պետք է փորձենք հասկանալ։
Պետական համակարգը միանում է մերժմանը, այդ թվում՝ զանգվածային հրաժարականներով, համապատասխան մթնոլորտի և համապատասխան ինստիտուցիոնալ պայքարի դեպքում։ Կազմակերպե՞լ ենք մենք դա։ Նրանք, ովքեր վերցրել էին պատասխանատվություն և դրա համար ստացել հարյուր հազարավոր ձայներ, արե՞լ են իրենց գործը։
Այնուհանդերձ՝ պրոցեսը ունի բոլոր շանսերը հենց այդպես զարգանալու, որովհետև երեկ սեղանի գլխին միայնակ նստածը անում է ամեն ինչ՝ առաջիկայում միայնակ մնալու համար։
Հետաքրքիր է նաև հակառակ պրոցեսը. ո՞վ և ովքե՞ր ՔՊ-ից և իշխանության ներսից հրապարակային կստարեն նրան, կստորագրեն նրա երեկվա ասածների տակ։ Այն է.
- Ներքին ֆաշիզմի քարոզ
- Հայրենիքի մեծածախ նվիրատվություն
Հետևենք նաև այս պրոցեսին։
Երեկվանից 2018-ի իր հայտնի բանաձևը նոր բովանդակություն է ստանում. կա´մ մենք չենք ունենա վարչապետ, կա´մ այլևս չենք ունենա պետություն»։
Հարակից հրապարակումներ`
- Դու պատերազմ ես հրահրում հայության հայաստանյան ու արցախյան հատվածների միջև. Շարմազանովը՝ Փաշինյանին
- Այո, դա մեր մեղավորություն է, որ մինչև հիմա Փաշինյանը պաշտոնավարում է․ Հայկ Մամիջանյան
- Փաշինյանի և Ալիևի հայտարարությունների մեջ որևէ տարբերություն չկա․ Իշխան Սաղաթելյան
- «Կինդ» վեր բունկերան տյուս կյար, հալբաթ կին կտեսնար. Ծովինար Բարխուդարյանը՝ Փաշինյանին
- Իսկ ո՞վ եք Դուք, որ Արցախը դնեք սակարկման․ Մետաքսե Հակոբյանի հարցը՝ Փաշինյանին
- Ո՞վ է սգալու Նիկոլ Փաշինյանի համար, բացի ընտանիքի անդամներից ու Հովիկ Աղազարյանից
- «Ո՞վ եք դուք, անհաջող քաղաքական գործիչ, թե դավաճան»․ Փաշինյանին հունից հանեց արցախցու հարցը
- Կինս սև խավիար ցույց չի տվել, բամիա է ցույց տվել, գնացեք, բադրիջան ցանեք. Փաշինյանը՝ ի պատասխան արցախցու հարցին
- Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Արմեն Աշոտյանի ծննդյան օրը և անեկդոտ պատմեց
- Լավ որքա՞ն կարելի է ստել ու դա անել՝ հօգուտ հակառակորդի. Տաթևիկ Հայրապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- Փաշինյան. Մինչև ե՞րբ ենք ապրելու «նամակ ռուսաց թագավորին» ժանրի մեջ
- «Մեր տղաները Ադրբեջանո՞ւմ էին ծառայում, թե՞ հայկական Արցախում»․ զոհված զինծառայողի հոր հարցը Փաշինյանին
- 44-օրյա պատերազմից հետո գրեթե հրաշքով փրկել ենք մեր պետությունն ու պետականությունը. Փաշինյան
- Եթե ՌԴ-ն որոշի դուրս գալ ԼՂ-ից, դա նշանակում է՝ ԼՂ-ում զանգվածային սպանդի վտանգ այլևս չկա. Փաշինյան
- Վարդան Օսկանյանի հայտարարություններում օգտակար բան չեմ տեսնում. Նիկոլ Փաշինյան
- Փաշինյանն ընդգծում է՝ խաղաղության օրակարգի անփոփոխելիությունը և «մեր կառավարության հավատարմությունը այդ օրակարգին»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին