Անհետ կորած զինծառայողների ծնողները գնում են փոխոստիկանապետի հետ հանդիպելու, բայց հնարավոր է էլի ճանապարհ փակեն
Վաղ առավոտից Բաղրամյան պողոտան փակած 44-օրյա պատերազմում Էջմիածնի «քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների հարազատներն գնում են հանդիպելու փոխոստիկանապետի հետ։
Անհետ կորած համարվող 27-ամյա Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը լրագրողներին ասաց, որ ուզում են գնալ, տեսնել, թե ինչ են ասելու այս անգամ՝ էլի փափուկ բա՞րձ են դնելու իրենց գլխների տակ, թե՞ ինչ-որ գործողություն լինելու է, բայց միևնույնն է՝ իրենց միակ նպատակն է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։
«Իրենք մեզ զգուշացրել էին, որ պիտի բացենք ճանապարհը։ Իրենք ստացան իրենց «պիտի»-ի պատասխանը, բայց իրենց ասելուց այնպիսի տպավորություն էր, որ եթե չբացենք, այստեղից մեզ կհավաքեն, կտանեն։ Չենք վախենում, բայց չենք էլ ուզում անախորժություն լինի»,- ասաց նա։
Ա. Ադոյանի խոսքով, իրենք միևնույնն է՝ վերադառնալու են՝ այսօր կարող է մեկ ուրիշ տեղ լինեն, լուսադեմին Երևան-Արմավիր միջպետական ճանապարհը փակեն մինչև հասնեն իրենց նպատակին՝ Փաշինյանի հետ հանդիպման։
«Ճանապարհը փակելը դժվար չէ»,- ասաց անհետ կորածի մայրը։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկաններին չի հաջողվում համոզել զոհված զինծառայողների ծնողներին բացել Բաղրամյան պողոտան
- Կմնանք այնքան, մինչև Փաշինյանը մեզ ընդունի. Անհետ կորած զինծառայողների հարազատներ
- Գնա Բաքվում քո ակցիան արա. Քաղաքացին՝ անհետ կորածի ծնողին
- Բաղրամյան պողոտայում քաղաքացին վրաերթի ենթարկեց պարեկային ծառայողին
- Տուն եմ գնում, երեխան ասում է՝ տատի, պատասխան բերել ես պապայից, տատին մեռնի, տատին պատասխան ստանո՞ւմ է, որ քեզ պատասխան տա. Անհետ կորածի ծնող
- Փաշինյանին չի հետաքրքրում մեր երեխաները. Անհետ կորած զինծառայողի ծնող
- Փաշինյանը մեզանով է վարչապետ դարձել, մեզանով էլ գնալու է. Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները