Փաշինյանը մեզանով է վարչապետ դարձել, մեզանով էլ գնալու է. Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան
44-օրյա պատերազմում Էջմիածնի «քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողները կրկին հավաքվել են Բաղրամյան 26-ի դիմաց։
Օրեր առաջ նրանք նույնպես Բաղրամյան 26-ի մոտ էին, նրանց խոստացել էին, որ առաջիկա օրերին հանդիպում կկազմակերպվի Նիկոլ Փաշինյանի հետ։
Անհետ կորած համարվող 27-ամյա Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանն ասաց. «Անցած անգամ մեզ մի գեներալ մոտեցավ, Քոչարյան էր ազգանունը, փորձեց ամեն ինչ անել, որ առաջին դեմքը մեզ ընդուներ, խնդրեց ժամանակ տանք, որ իրենց օրակարգի մեջ տեղավորվեն։ Մեկ շաբաթ անցավ, հասկացանք, որ իրենց օրակարգում չտեղավորվեցին։ Մենք նորից այստեղ ենք։ Նախ արդեն որոշված է՝ այստեղից չենք գնալու, մինչև մեզ չընդունեն։ Պետք լինի՝ 10 օր էլ կմնանք։ Մեզ ընդամենն անհնագստացող երկու հարց կա՝ մեր տղերքը, որոնք անհետ բացակայող են, դատական պրոցեսը։ Մենք այլ հարց չունենք իրեն»։
Ծնողները ոստիկաններին հայտնեցին, որ եթե իրենց չընդունի Փաշինյանը, իրենք նորից ճանապարհ կփակեն։
«Ինչպես միշտ եկել ենք խաղաղ նպատակով, եթե ոչ՝ մենք նորից ճանապարհ ենք փակելու»,- ասաց ակցիայի մասնակից ծնողներից մեկը։
«Մենք արդեն երեք տարի է խաբված ենք։ Այդ երեք տարին մեզ համար 30 տարի է, բա մեր երեխաների համար քանի տարի է։ Իրենք այս ազատ կյանքը, ազատությունը, արևը, լուսյը վայելում են, ընտանիք են մտնում, վայելում են իրենց երեխաներին։
Մենք թափառական ենք դարձել՝ մի կառույցից մյուս կառույց։ Դարձել ենք ֆուտբոլի գնդակ։ Մի շաբաթվա մեջ մեկ ժամ ժամանակ չունեցա՞վ մեզ ընդունի»,- շարունակեց մեկ այլ ծնող։
Նրանք նշում են՝ Փաշինյանն իրենցով է վարչապետ դարձել, իրենցով էլ գնալու է։
«Մեր տունը քանդելու համար ընտրեցինք, որ մեր երեխաներին տաներ ու այսպես աներ։ Վարչապետ ընտրեցինք, որ մեր երկիրը շենացնի, ոչ թե երեխաներին տաներ, գլուխները ուտեր, մայրերին էլ չընդունի, արհամարհի։ Մեր երեխաների շնորհիվ եք ապրում»,- ասացին ծնողները։
Այնուհետ անհետ կորած զինծառայողների հարազատաները փակեցին Բաղրամյան պողոտան, այնուհետև՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը։
Հարակից հրապարակումներ`
- «Եթե իմանայի՝ էսպես էր լինելու, երկար կպահեի գրկիս մեջ». անհետ կորածի մայր
- 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն ԱԱԾ-ի դիմաց տնօրենի հետ հանդիպում են պահանջում
- Զոհվածների ծնողների առաջնորդությամբ ցուցարարները փակել են Արշակունյաց պողոտան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին