Տուն եմ գնում, երեխան ասում է՝ տատի, պատասխան բերել ես պապայից, տատին մեռնի, տատին պատասխան ստանո՞ւմ է, որ քեզ պատասխան տա. Անհետ կորածի ծնող
«Չի բարեհաճում իջնի ու ծնողին երկու բառ ասի։ Մեզ դո՞ւր է գալիս դեղերը խմել ու կանգնել փողոց, անցորդների անպատվ բառերը լսես ու կռիվ տաս։ Մեզ համար դա հաճելի չէ»,- »,- լրագրողներին ասաց 44-օրյա պատերազմում Էջմիածնի «քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը, ով այլ ծնողների հետ փակել է Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում Փաշինյանի հետ։
Նա նշեց, որ երեք տարի է որևէ պատասխան չե ստանում իրենց երեխաների հարցի հետ կախված. «Տուն եմ գնում, երեխան ասում է՝ տատի պատասխան բերել ես պապայից։ Տատին մեռնի, տատին պատասխան ստանո՞ւմ է, որ քեզ պատասխան տա։ Սպանվեցինք արդեն։
Այսքան տանջվում ենք, չի բարեհաճում գա ու եմզ հանդիպի։ Ինքը չանապարհները փակելով, փշալարի վրայով թռնելով դարձավ վարչապատ։ Երեխաներն ուղարկել են գրաված տարածք, ինչո՞ւ պատասխանատունրը պատասխան չեն տալիս»,- ասաց ծնողներից մեկը։
Նրանք խնդրում են անհետ կորածների, գերեվարված զինծառայողների հարազտաները նույնպես ոտքի կանգնեն։
Ակցիայի ժամանակ մի քաղաքացին ցուցարարների կողքով անցնելիս ասում է. «Էս անասուններով հավաքվել եք, բան ու գործ չունեք»։ Ծնողներից մեկն արձագանքում է նրան։
Ոստիկանների միջամտությամբ վիճաբանությունը կանխվում է։ Շատ մեքենաների վարորդներ նույնպես պահանջում են ծնողներից բացել ճանապարհը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանին չի հետաքրքրում մեր երեխաները. Անհետ կորած զինծառայողի ծնող
- Փաշինյանը մեզանով է վարչապետ դարձել, մեզանով էլ գնալու է. Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան
- «Եթե իմանայի՝ էսպես էր լինելու, երկար կպահեի գրկիս մեջ». անհետ կորածի մայր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին