Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են ապահովել պատանիների Եվրոպայի առաջնությունում
Տիգրան Հովսեփյանը ապահովում է Հայաստանի առաջին մեդալը Ռումինիայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում: 1/4 եզրափակիչում մարզիկը շատ մեծ առավելությամբ պարտության է մատնել Հունգարիայի ներկայացուցիչ Դոմինիկ Գոմբաին և դուրս է եկել կիսաեզրափակիչ: Հայ մարզիկը, թե՛ տեխնիկապես, թե՛ ֆիզիկապես զգալի գերազանցում էր մրցակցին և մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը տվել են նրան:
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ 75 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը պոկում է վրացի մարզիկից հաղթանակն ու ապահովում Հայաստանի 2-րդ մեդալը Եվրոպայի առաջնությունում: Առաջին ռաունդում զիջելով 1:4 հաշվով Հարությանը հավաքվել ու կամային բարձր որակներ դրսևորելով՝ հաջորդ 2 ռաունդներում հաղթանակի նժարը թեքել է իր կողմն ու հաղթել 4:1 հաշվով: Ի դեպ 3-րդ ռաունդում վրացի մարզիկը նաև նկատողություն է ստացել հայ բռնցքամարտիկին բռնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան