Բաղրամյան պողոտայում քաղաքացին վրաերթի ենթարկեց պարեկային ծառայողին
44-օրյա պատերազմում Էջմիածնի «քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողները առավոտից փակել են Բաղրամյան պողոտան։ Տարածքում շատ են պարեկային ծառայողները, ովքեր փորձում են կարգավորել երթևեկությունը։
Պարեկային ծառայողին Բաղրամյան-Պռոշյան հատվածում ավտոմեքենան շրջադարձ անելիս վրաերթի ենթարկեց։ Հավաքվածները շտապբուժօգնություն կանչեցին։
Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը լրագրողներին ասաց, որ քննիչը կգա, տեղում կարձանագրի դեպքը։
«Պարեկային ծառայողի վիճակը նորմալ է , կյանքին վտանգ չի սպառնում պարեկները մարզված են կոփված են»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Տուն եմ գնում, երեխան ասում է՝ տատի, պատասխան բերել ես պապայից, տատին մեռնի, տատին պատասխան ստանո՞ւմ է, որ քեզ պատասխան տա. Անհետ կորածի ծնող
- Փաշինյանին չի հետաքրքրում մեր երեխաները. Անհետ կորած զինծառայողի ծնող
- Փաշինյանը մեզանով է վարչապետ դարձել, մեզանով էլ գնալու է. Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան
- Ժամանակ ունի՝ կովերին կարող է գնա տեսնի, մեր համար ժամանակ չունի՞. Անհայտ կորած զինծառայողների ծնողները՝ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին