ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է 2023թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի եւ վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:
ՊԵԿ-ից հայտնում են, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե, ընդհանուր առմամբ, վճարվել է ավելի քան 874 միլիարդ 522 միլիոն դրամ:
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 668 միլիարդ 245 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ շուրջ 206 միլիարդ 277 միլիոն դրամ։
Ցանկի առաջին տասնյակում ընդգրկվել են հետևյալ ընկերությունները՝
1.«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
2. «Գազպրոմ Արմենիա»
3. «Գրանդ տոբակո»
4. Ամերիաբանկ
5. Արդշինբանկ
6. «Մոբայլ Սենթր Արթ»
7. «Փրիթի Ուեյ»
8. «Սի Փի Էս Էներջի Գրուպ»
9. «Ինտերնեյշինլ Մասիս Տաբակ»
10. «Ջեյ Թի Այ Արմենիա»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան