Freedom House-ը կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ ԿԽՄԿ-ին մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին
Freedom House հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) Լեռնային Ղարաբաղին տրամադրել կենսական մարդասիրական օգնություն: Այս մասին նշվում է կազմակերպության «Twitter»-ի էջում»
Կազմակերպությունը նաև կոչ է անում անհապաղ սկսել ապահովել ազատ տեղաշարժը՝ բացելով Լաչինի միջանցքը (Արցախի Հանրապետությունը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը - Խմբ.)՝ երաշխավորելով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը։
«Տարածաշրջանում վատթարացող հումանիտար իրավիճակը քաղաքացիական բնակչությանը զրկել է կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցներից և առաջին անհրաժեշտության ապրանքներից: Մենք կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ կոչ անելով դադարեցնել անմեղ քաղաքացիների կանխամտածված սովամահությանը»,- նշում է Freedom House-ը։
(1/) We urge Azerbaijan to allow @ICRC to provide vital humanitarian assistance to Nagorno Karabakh & immediately work to ensure freedom of movement by opening the Lachin corridor, guaranteeing unrestricted movement of individuals, vehicles & cargohttps://t.co/4OC8IZVpZQ
— Freedom House (@freedomhouse) July 25, 2023
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան