«Հրապարակ». Սամվել Բաբայանը տևական ընդմիջումից հետո վերսկսել է հանդիպումները
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը տևական ընդմիջումից հետո վերսկսել է հանդիպումները: Ամիսներ առաջ հանրահավաքի անհաջող փորձից հետո նոր մոբիլիզացիա է նա նախապատրաստում՝ հույս ունենալով իշխանությունը վերցնել։
Զուգահեռ հանդիպումներ է ունենում իշխանական շրջանակների հետ՝ նրանց միջոցով Արայիկ Հարությունյանին փոխանցելով, որ պատրաստ է այս իրավիճակում էլ պետնախարարի պաշտոնը զբաղեցնել և ժողովրդին համոզել, որ ճիշտն Ադրբեջանի առաջարկն ընդունելն է՝ Աղդամի ճանապարհով ադրբեջանցիների հետ առևտուր անելը: Մի բան, ինչին Արցախում գրեթե բոլորը դեմ են։
Մեզ պատմեցին, որ Բաբայանի անիրատեսական ծրագրերը դարձել են ասելիք, այն, որ նա բոլորին համոզում է, որ կարճ ժամանակում կարելի է հզորանալ, վերականգնել բանակը, եթե ինքը գա իշխանության»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները