Հայաստանը Արցախ է ուղարկում հումանիտար օգնություն
Տասնյակից ավելի բեռնատարներ, Արցախի Հանրապետության համար նախատեսված Հայաստանի մարդասիրական օգնությամբ, կանգնած են Երևանում և սպասում են հումանիտար օգնությունն արցախցիներին հասցնելուն։ Հիշեցնենք, որ 227 օր թշնամի Ադրբեջանն ապօրինի փակել է Արցախի Հանրապետությունը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը։
Սպուտնիկ Արմենիան գրում է, առաջին անհրաժեշտության սննդամթերքով ու ապրանքներով 19 բեռնատար մեքենաները շուտով կուղևորվեն Կոռնիձոր, որտեղից նախատեսվում է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ 400 տոննա հումանիտար օգնությունը փոխանցել արցախահայությանը։ Մարդասիրական օգնությունը շրջափակված Արցախ է ուղարկվում պետական ծրագրի շրջանակում։
Արցախ ուղևորվող մարդասիրական օգնությունով բեռնատարները բացվել են Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետական ներկայացուցչությունների պատվիրակների ներկայությամբ։ ՌԴ ներկայացուցչությունից ներկա է եղել դեսպանատան խորհրդական-բանագնաց Մաքսիմ Սելեզնևը։
Հումանիտար օգնությամբ ավտոշարասյունն արդեն մեկնել է։
«Կապ ենք հաստատել ՌԴ խաղաղապահ ուժերին՝ հումանիտար օգնությունը Լեռնային Ղարաբաղ առաքելու նպատակով», - լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։
Նա հույս հայտնեց, որ օգնությունը կհասնի Արցախ։ Սարգսյանն ասաց, որ 19 բեռնատար է, բեռներում հիմնականում ալյուր է, ձեթ, մանկական սնունդ, մակարոնեղեն, առաջին անհրաժեշտության սննդամթերք։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան