Քաղաքական 14:29 26/07/2023 Հայաստան

Արցախն ասում է՝ երեխաներ են մահանում, հաց չունենք, Երևանն ասում է՝ գնացեք դա Բաքվին ասեք․ Մամիջանյան

«Արդեն ավանդություն է դարձել, որ Փաշինյանի ցանկացած ստերի չափաբաժնից հետո ստիպված ենք հանդես գալ դրանց հերքումներով»,- այսօր տեղի ունեցած ասուլիսում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հուլիսի 25-ի ասուլիսին, պատգամավորն ասաց, որ նա ևս մեկ անգամ խոսեց Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների մասին, բայց ցանկացած նման պնդում պետք է համադրել մեկ կարևորագույն փաստի հետ, որ ՀՀ այս պահի կառավարիչները հայտարարել են՝ Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս, ուստի ցանկացած կոչ Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ բանակցությունների վերաբերյալ՝ ենթադրում է ոչ ուղղահայաց տրամաբանությամբ բանակցություններ։

«Այսինքն, այն, ինչի մասին երազում է Բաքուն: Այլ կերպ ձևակերպեմ. Արցախն ասում է՝ մենք բլոկադայի մեջ ենք, երեխաներ են մահանում, հաց չունենք, իսկ պաշտոնական Երևանն ասում է՝ գնացեք դա Բաքվին ասեք: Այլ կերպ սա մեկնաբանել պարզապես հնարավոր չէ: Ինչպե՞ս կարող են տեղի ունենալ ուղիղ բանակցություններ Բաքվի և Ստեփանակերտի միջեւ, եթե կոչ անողը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը:

Նա նաև ասաց, որ չի ուզում նույնիսկ անդրադառնալ Փաշինյանի այն հայտարարությանը, երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ներկայացնում էր տարբեր թվերով՝ 20, 25, 30 հազար զինվորի կյանք փրկելու որոշում։ «Ավելին, նաև ասաց, որ դրանով պետությունն է փրկել։ Ես վստահ եմ, որ մի օր էլ կասի, թե աշխարհը միջուկային աղետից է փրկել: Բայց կուզեմ իրեն հիշեցնել, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո եղել է Ադրբեջանի ագրեսիան Սև լճի տարածքում, Սյունիքի, Ջերմուկի նկատմամբ, ուստի պետություն փրկելու մասին Փաշինյանն իրավունք չունի խոսել»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Նա նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արցախն իբր վաղուց ճանաչվել էր Ադրբեջանի մաս։ 

«Անգամ միջազգային գործընկերները, մասնավորապես, Ժոզեպ Բորելն է խոսել դրա մասին՝ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն էր, որը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում: Նախորդիվ բոլոր դեպքերում, երբ խոսվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, որպես միավոր կամ որպես տարածքային ամբողջականություն, ընկալվել են այն սահմանները, որով Ադրբեջանն անկախացել է ԽՍՀՄ-ից, այսինքն՝ առանց Արցախի: Ուստի զուգահեռներ տանել այդ հայտարարությունների միջև, մեղմ ասած, դավաճանություն է»,-ասաց պատգամավորը։

Հայկ Մամիջանյանի խոսքով՝ իր մոտ այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն օր ու գիշեր նստած համացանցում փնտրում է ինչ-որ բան, որպեսզի Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մեղքը բարդի ինչ-որ մեկի վրա։ 

«Գտնում է Պետդեպի ինչ-որ անհասկանալի փաստաթղթեր, զեկույցներ, ելույթներ, հրապարակային հայտարարություններ համանախագահ երկրների ներկայացուցիչների կողմից ու ասում՝ ես ինչ անեմ, տեսեք, որ վաղուց դա արդեն իսկ իրականացված է։ Եւս մեկ անգամ հիշեցնում եմ՝ եղել է հինգ հայտարարություն Մինսկի խմբի համանախագահ երկրներից ղեկավարների կողմից։ Հիմա համադրեք նախագահի հայտարարությունը և Պետդեպի ինչ-որ զեկույց։ Կարծում եմ՝ ակնհայտ է այդ երկուսի տարբերությունը։ Եւ այդ բոլոր հայտարարություններում ինքնորոշման իրավունքը հստակ արձանագրվել է։ Ուստի այդ մանիպուլյացիաներն իր գուգլային որոնման արդյունքն են»,- նշեց Հայկ Մամիջանյանը։ 
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:24
Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները
Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
18:15
Թուրքիան Գամբիային ևս 17 զրահապատ մեքենա կնվիրաբերի
Գամբիայում Թուրքիայի դեսպանատան ֆեյսբուք-յան էջում կատարված գրառման համաձայն՝ թուրքական պետությունը Գամբիային զրահապատ մեքենաներ է կրկին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Այժմ Հայաստանում գործում է 139 սպանդանոց, որից 12-ը կամ 9 տոկոսը չի գործում. ՍԱՏՄ ղեկավար
2024 թվականին Հայաստանում գրանցվել է  թունավորման 13 դեպք։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց Սննդամթերքի անվտանգության տեսչական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են սարալանջից
Հունվարի 14-ին, ժամը 13:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
17:56
Արարատի մարզում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սիրիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները կայցելեն Թուրքիա
Սիրիայի արտգործնախարար Ասադ Հասան ալ-Շիբանին և պաշտպանության նախարար, գեներալ Մուրհեֆ Էբու Քասրան հունվարի 15-ին մեկնելու են Անկարա: Շիբանին,...
Աղբյուր` Panorama.am
17:45
Երևանը Վաշինգտոնի գործընկերը կարող է լինել միայն «կրտսեր» նախածանցով. Սլուցկի
Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացումը նվեր է ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենից։  NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի...
Աղբյուր` Panorama.am
17:41
Խուճապի մի մատնվեք, եթե ձեզ զանգում են WhatsApp-ով անհայտ համարից. Սամվել Մարտիրոսյան
«Պետք չէ խուճապի մատնվել, երբ ձեզ զանգում են WhatsApp-ով անհայտ համարից կամ ուղղակի զանգում են հեռախոսով»,- ասում է տեղեկատվական...
Աղբյուր` Panorama.am
17:22
Սլովակիան պատրաստ է օգնել Հայաստանին դեպի ԵՄ ճանապարհին
ԵՄ-ում Սլովակիայի մշտական ներկայացուցիչ Յուրայի Նոցիարն այսօր ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հետ քննարկել է հետ Հարավային Կովկասի...
Աղբյուր` Panorama.am
17:18
Եվրոպայի ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ արմատական ​​աջ կուսակցությունները ստանում են պետություններ կառավարելու հնարավորություններ.Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ Անդամ Արտակ Զաքարյանը գրում է ««Յո՞ երթաս» Կարծում եմ, 2024 թվականը շրջադարձային էր եվրոպական քաղաքականության...
Աղբյուր` Panorama.am
17:11
Լոս Անջելեսում հրդեհների պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը երկրորդ անգամ է հետաձգվում
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը երկրորդ անգամ է հետաձգվել  Լոս Անջելեսում...
Աղբյուր` Panorama.am
16:55
Զորակոչվո՞ւմ են պարտադիր զինծառայության լյարդի ու լեղապարկի խնդիր ունեցող քաղաքացիները. ՊՆ պարզաբանումը
Պապիկյանի այդ հայտարարությունը հարցեր էր առաջացրել լյարդի, լեղապարկի խնդիրներ ունեցող ու զորակոչային տարիքում գտնվող քաղաքացիների ու նրանց ծնողների շրջանում։
Աղբյուր` Panorama.am
16:50
ՀԱՄԱՍ-ն ընդունել է հրադադարի պայմանագիրը. AP
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ընդունել է Գազայի հատվածում հրադադարի և գերիների փոխանակման գործարքի պայմանները։ Այդ մասին հայտնում է Associated...
Աղբյուր` Panorama.am
16:20
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի միասնական քննություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել ավելի քան 11 հազար դիմորդ
Բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար ստացվել է 11 606  հայտ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:13
Ժող ջան, այս այլանդակությունը ձեր հաշվին է. Համբարյան
«Դիպուկահարների նշանառության տակ և մի քանի թինկապահներով կառավարության շենքից գնում են դիմացի ռեստորան «պեռեռիվ» անելու......
Աղբյուր` Panorama.am
16:01
Լավրով. ԱՄՆ-ի հետ Հայաստանի ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը Երևանի ինքնիշխան որոշումն է
ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման Հայաստանի որոշումը Երևանի ինքնիշխան որոշումն է, հունվարի 14-ին 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
15:51
Քանյե Ուեսթը Փի Դիդիի պատճառով վախենում է վերադառնալ ԱՄՆ
Ռեփեր Քանյե Ուեսթը շրջում է աշխարհով մեկ և հրաժարվում է վերադառնալ ԱՄՆ, քանի որ վախենում է, որ կընդգրկվի պրոդյուսեր Փի Դիդիի (իսկական անունը՝...
Աղբյուր` Panorama.am
15:51
Լավրով. Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրավեր է ստացել այցելել Ռուսաստան, նրա այցը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:49
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Մարկո Ռուբիոյի թեկնածության հաստատման օգտին
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում շրջանառած փաստաթղթով իր սատարումն է հայտնել սենատոր Մարկո...
Աղբյուր` Panorama.am
15:45
Հայաստանը պարզապես չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
«Դուք նշեցիք, որ Հայաստանը արգելափակել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նրանք պարզապես չեն մասնակցում միջոցառումներին, բայց արդարության համար...
Աղբյուր` Panorama.am
15:27
Գլենդելի քաղաքապետը կոչ է արել կազմ ու պատրաստ լինել
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը տեսաուղերձով դիմել է քաղաքաի բնակիչներին՝ տեղեկացնելով, որ արտակարգ իրավիճակների մակարդակը 3-րդից...
Աղբյուր` Panorama.am
14:45
Երևանում ավելի ցուրտ է, քան Արագած լեռան գագաթին
Վերջին օրերին Երևանում գիշերը ընդամենը -2․․․-4, ցերեկը 0+2 աստիճան է։
Աղբյուր` Panorama.am
14:45
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ. Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
Ամերիաբանկը 200 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր է ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ՝ կլիմայական...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԳԹԿ-ն հայտնել է բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը․...
Աղբյուր` Panorama.am
14:21
Մարուքյան. Կամ խաբում են Եվրամիությանը, կամ ԵԱՏՄ-ին
«Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությանը, թե՞ ԵԱՏՄ-ին»,-հարց է հնչեցնում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան էդմոն...
Աղբյուր` Panorama.am
14:02
Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին անհամատեղելի է. Լավրով
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին, որի ցանկության մասին հայտարարել է Երևանը, անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:01
Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ. Գալյան
«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, և մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}