Կմնանք այնքան, մինչև Փաշինյանը մեզ ընդունի. Անհետ կորած զինծառայողների հարազատներ
«Մինչև Նիկոլ Փաշինյանը մեզ չընդունի, չենք բացելու ճանապարհը։ Խաբելով հո չի։ Միշտ խաբում-խաբում»,- լրագրողներին ասաց 44-օրյա պատերազմում Էջմիածնի «քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը, ով այլ ծնողների հետ վաղ առավոտից փակել է Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում Փաշինյանի հետ։
Նրանք ասում են՝ վրաններ են տեղադրելու ու մնան այնքան, մինչև հանդիպում լինի։
Անհետ կորած համարվող 27-ամյա Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանն, ասաց, որ Էջմիածնի «քիմիկներից» 35 հոգի անհետ կորած են։
«Ունենք գերությունից վերադարձած հինգ հոգի, իրենց ցուցմունքների մեջ էլ ասում են, որ մենք տեսանք՝ ոնց տարան։ Դե որ տարել են, հետևողական եղեք, բերեք։
Տարան երեխաներին, փուռը տվեցին։ Երեք ավտոբուս տարան, լցրեցին Զանգելան, որն արդեն իսկ հոկտեմբերի 19-ին գրավված էր։ Տարան, լցրեցին, որ գերի տային ու ասեին՝ Զանգելանը կռվով տվեցինք։ Կռիվ չի եղել, տարել են, հանձնել են։ Պատերազմ չի եղել, ծախել են, իրենք են հանձնել երեխեքին»,- ասաց Ա. Ադոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գնա Բաքվում քո ակցիան արա. Քաղաքացին՝ անհետ կորածի ծնողին
- Բաղրամյան պողոտայում քաղաքացին վրաերթի ենթարկեց պարեկային ծառայողին
- Տուն եմ գնում, երեխան ասում է՝ տատի, պատասխան բերել ես պապայից, տատին մեռնի, տատին պատասխան ստանո՞ւմ է, որ քեզ պատասխան տա. Անհետ կորածի ծնող
- Փաշինյանին չի հետաքրքրում մեր երեխաները. Անհետ կորած զինծառայողի ծնող
- Փաշինյանը մեզանով է վարչապետ դարձել, մեզանով էլ գնալու է. Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները