Անոմալ շոգի պատճառով բռնկված հրդեհները ոչնչացրել են Եվրոպայի հարավում գտնվող անտառները
Եվրոպայի հարավը ծածկված է անտառային հրդեհներով։ Հրդեհը մոտենում է Ֆրանսիայի, Խորվաթիայի բնակավայրերին, Իտալիայի 17 քաղաքներում գործում է վտանգի «կարմիր» մակարդակ, հայտնում են «Միր 24»-ի թղթակիցները:
Շուրջբոլորն ամեն ինչ մոխրացած է։ Այսպիսի տեսք ունեն այժմ զբոսաշրջիկների կողմից սիրված հունական Կորֆու և Հռոդոս կղզիները։ Հրդեհները ոչնչացրել են ավելի քան հարյուր հեկտար անտառ, մեքենաներ, հյուրանոցներ։
Նշվում է, որ հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված է ավիացիան։ Մասնագետներին օգնում են կամավորները, որոնք ջուր են լցնում այն ծառերի վրա, որոնց կրակը դեռ չի հասել:
Ըստ աղբյուրի՝ հրդեհ է բռնկվել նաև Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի ծայրամասում գտնվող անտառում: Քամու պատճառով կրակը տարածվել է։ Տեղում այժմ աշխատում է 400 փրկարար և հրշեջ ավիացիան։ Իշխանությունները տարհանել են մոտ 100 մարդու։
Իտալական Սիցիլիան էլ երկրորդ օրն է կրակի մեջ է։ Այս գիշեր Պալերմոյի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է, քանի որ կրակի բոցերը հասնում են թռիչքուղուն։
Խորվաթիայում էլ անտառներ են այրվում Դուբրովնիկի մոտ գտնվող հանգստյան գոտում, որտեղ այժմ հանգստանում են տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ։ Հրդեհը մարելու համար ուղարկվել է մոտ 100 մարդ և երկու հրշեջ ինքնաթիռ։
Փորձագետները ռեկորդային շոգը կապում են կլիմայի փոփոխության և Խաղաղ օվկիանոսի ջրատարածքի տաքացման հետ։
Այս ամառ հրդեհներն ընդգրկել են Միջերկրական ծովի գրեթե բոլոր եվրոպական ափերը։ Նույնիսկ Հյուսիսային կետում՝ Նիցցայի մոտ գտնվող ֆրանսիական Ալպերում, շոգի պատճառով այրվում են խոտերն ու ծառերը։ Առողջարանային քաղաքի հետ ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունը ժամանակավորապես փակ է:
Հարակից հրապարակումներ`
- Մեկ շաբաթից ավելի Հռոդոսում չի հաջողվում մարել անտառային հրդեհները
- Հունաստանում բռնկված անտառային հրդեհները լուրջ վտանգ են ստեղծել տեղի բնակիչների և զբոսաշրջիկների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան