Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ՝ Արցախի ԱԺ-ն արտահերթ նստաշրջան կգումարի
Հուլիսի 26 –ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել։ ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ օրակարգում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ուղերձի քննարկման մասին հարցն էր։
Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել ուղերձի տեքստին, և այն կներկայացվի ԱԺ արտահերթ նստաշրջանի քննարկմանը։
ԱԺ-ից նաև հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ հուլիսի 27-ին ժամը 16:00-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան