Ադրբեջանը Երևանից Ստեփանակերտ նախատեսվող հումանիտար բեռի տեղափոխումը համարում է սադրիչ գործողություն
Արցախի Հանրապետությունից Բելլա Լալայանը գրում է.
«ադրբեջանի պետակսն սահմանային ծառայությունը Երևանից -Ստեփանակերտ նախատեսվող հումանիտար բեռի մասով հայտարարություն է տարածել. կարճ այս է իմաստը՝ մի սադրեք և իրավիճակը ավելի մի սրեք … այսինքն, եթե Հայաստանը արդեն հայտարարել է, որ Կոռնիձորում բեռը փոխանցվելու է ռուսներին, ադրբեջանն էլ արդեն հայտարարում է, որ բաց թողնելու մտադրություն չունի, հարց է առաջանում. հնարավոր է սա ռուսների դեմ հերթական ակցիա՞ է, ոչ թե՝ հումանիտար օգնություն»։
Պետական սահմանային ծառայության հաղորդագրության համաձայն, «ստացված տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 26-ին Հայաստանի կողմից Լաչինի պետական սահմանի անցակետի մուտքի մոտ կազմակերպելով տարբեր մեքենաների կուտակումներ՝ հերթական սադրիչ գործողությունն է ծրագրվում։
Կոչ ենք անում հայկական կողմին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք սադրելու նպատակ ունեն և ծառայում են իրավիճակի սրմանը։
Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ հնարավոր սադրիչ գործողությունների ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է հայկական կողմի վրա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին