ԵՄ դիտորդները հետևել են Արցախին հումանիտար բեռ տեղափոխող մեքենաների շարասյան երթևեկությանը
Եվրամիության դիտորդները հետևում են Հայաստանից Լաչին տանող ճանապարհի երթևեկությանը
Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Թվիթերի միկրոբլոգում գրառում է արել առաքելության գործունեության մասին:
«Այսօր Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը մեր դիտորդների հետ ուշադիր հետևում է Հայաստանից Լաչինի միջանցքի մուտք տանող ճանապարհի շարունակական երթևեկությանը՝ ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ առաջին ձեռքից և հավաստի տեղեկատվություններ ստանալու համար»:
Հարակից հրապարակումներ`
- Հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարներն արդեն Կոռնիձորի սահմանային հատվածում են
- Հումանիտար բեռի շրջանակներում նաև դեղորայք է ուղարկվել Արցախ
- Ադրբեջանը Երևանից Ստեփանակերտ նախատեսվող հումանիտար բեռի տեղափոխումը համարում է սադրիչ գործողություն
- Հայաստանը Արցախ է ուղարկում հումանիտար օգնություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան