Մեր ներկայությամբ ցանկանում ենք այս գործընթացին հանրային տեսանելիություն ապահովել. ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար
Եվրամիության դիտորդները հետևում են Հայաստանից Լաչին տանող ճանապարհի երթևեկությանը:
«Լուրերի» հետ զրույցում ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նշել է. «Լաչինի միջանցքին հարող ՀՀ այս տարածքը մեր պատասխանատվության գոտում է: Մենք այստեղ ենք, որ դիտարկենք` ինչ է տեղի ունենում: Մեր ներկայությամբ ցանկանում ենք այս գործընթացին հանրային տեսանելիություն ապահովել: Դեռևս չեմ կարող որևէ բան ասել, քանի որ ոչինչ չի կատարվում. ձեզ նման մենք էլ ենք հետևում: Մեր դիտորդական առաքելության մեկնարկից ի վեր մենք իրականացրել ենք դիտարկումներ, պարեկություն` Ադրբեջանի սահմանի և շփման գծի երկայնքով: Մենք այցելում ենք նաև հակամարտությոնից տուժած գյուղեր և զեկուցում Բրյուսելին իրավիճակի մասին: Այդ զեկույցներով մենք նպաստում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, որին աջակցում է ԵՄ-ն»:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ դիտորդները հետևել են Արցախին հումանիտար բեռ տեղափոխող մեքենաների շարասյան երթևեկությանը
- Հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարներն արդեն Կոռնիձորի սահմանային հատվածում են
- Հումանիտար բեռի շրջանակներում նաև դեղորայք է ուղարկվել Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան