«Ուրարտուն» նոր ֆուտբոլիստ ունի
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել սերբ պաշտպան Ուրոշ Ստոյանովիչի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՖԱ-ից։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուի» կազմում նոր համալրում կա։ Ակումբը պայմանագիր է ստորագրել սերբ պաշտպան Ուրոշ Ստոյանովիչի հետ։
Ստոյանովիչը հանդես է եկել սերբական «Բելգրադ», «Զարկովո», «Բեժանիա» և «Ռադնիկ» ակումբներում, որտեղից էլ 27-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ուրարտու»։
Սերբական Սուպերլիգայում Ուրոշը անցկացրել է 101 հանդիպում և դարձել 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ողջունում ենք Ստոյանովիչին «Ուրարտուում» և հաջողություններ ու նվաճումներ մաղթում թիմի հետ միասին»,- նշված է ակումբի տարածած հաղոդրագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան