Այս պահի դրությամբ վաղ է խոսել երաշխիքների մասին, որ բեռները կհաջողվի տեղ հասցնել. Վարդան Սարգսյան
«Բեռնատարները, որոնք պետք է հումանիտար բեռը հասցնեն ԼՂ (Արցախի Հանրապետություն-խմբ.), դեռևս Կոռնիձորի սահմանային հատվածում են»,- ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը «Լուրերի» հետ զրույցում նշել է, թե այս պահի դրությամբ վաղ է խոսել երաշխիքների մասին, որ բեռները կհաջողվի տեղ հասցնել:
Հարցին` եթե գիշերվա ընթացքում թույլ չտան տեղափոխել բեռները, որն է լինելու հաջորդ քայլը, Սարգսյանը պատասխանել է. «Քայլերը պայմանավորված կլինեն իրադարձությունների զարգացմամբ, այս պահի դրությամբ պետք է արձանագրել, որ բեռները շուրջ երեք ժամ կանգնած են, նոր զարգացումներ չունենք»:
Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանի թիվ մեկ առաջնահերթությունը հումանիտար բեռներն օր առաջ ԼՂ բնակչությանը հասցնելն է, և այս առումով ակնկալում են Ադրբեջանի կառուցողական մոտեցումը:
Հարակից հրապարակումներ`
- Մեր ներկայությամբ ցանկանում ենք այս գործընթացին հանրային տեսանելիություն ապահովել. ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար
- ԵՄ դիտորդները հետևել են Արցախին հումանիտար բեռ տեղափոխող մեքենաների շարասյան երթևեկությանը
- Հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարներն արդեն Կոռնիձորի սահմանային հատվածում են
- Հումանիտար բեռի շրջանակներում նաև դեղորայք է ուղարկվել Արցախ
- Ադրբեջանը Երևանից Ստեփանակերտ նախատեսվող հումանիտար բեռի տեղափոխումը համարում է սադրիչ գործողություն
- Հայաստանը Արցախ է ուղարկում հումանիտար օգնություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան