Տոյվո Կլաար. Կարևոր է, որ ԿԽՄԿ-ն կարողանա ազատ աշխատել
Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին Թվիթերի իր էջում կիսվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեկ տարածած հայտարարությունն ու գրել.
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հսկայական աշխատանք է կատարում տեղում տիրող շատ դժվարին հանգամանքներում։ Կարևոր է, որ նրանք կարողանան ազատ գործել։ ԵՄ-ն լրջորեն է վերաբերվում նրանց զգուշացումներին»։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) երեկ հայտարարել էր, որ չնայած համառ ջանքերին, ներկայումս չի կարողանում մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը: Կազմակերպությունը հուլիսի 25-ին հրապարակված հայտարարության մեջ կոչ է արել պատասխանատուներին թույլ տալ ԿԽՄԿ-ին վերսկսել իր հիմնական մարդասիրական գործողությունները տարածքում:
Հարակից հրապարակումներ`
- Freedom House-ը կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ ԿԽՄԿ-ին մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին
- «ԿԽՄԿ-ի հայտարարության մեջ Արցախ/Լեռնային Ղարաբաղ անվանումը օգտագործելուց միտումնավոր խուսափելը վիրավորում է արցախցիների արժանապատվությունը»
- ԿԽՄԿ. Չնայած համառ ջանքերին, մենք չենք կարողանում Լաչինի միջանցքով մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը