Փաշինյանին չի հետաքրքրում մեր երեխաները. Անհետ կորած զինծառայողի ծնող
«Նիկոլ Փաշինյանին չի հետաքրքրում մեր երեխաների ճակատագիրը։ Եթե հետաքրքեր, կզբաղվեր այդ հարցով»,- լրագրողներին ասաց 44-օրյա պատերազմում Էջմիածնի «քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը, ով այլ ծնողների հետ փակել է Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում Փաշինյանի հետ։
Նա նշեց, որ իրեն զանգել էին անցած շաբաթ ու ասել, որ կկազմակերպեն հանդիպում, սակայն մինչ օրս զանգ չի ստացել, թե երբ է լինելու այդ հանդիպումը։
«Եթե ինքը ժամանակ չի ունենում մեզ ընդունելու... Այս անգամ չենք գնալու։ Եթե մեկ շաբաթվա ընթացքում մեկ ժամ չունեցավ մեզ լսելու... Ոչ մի զիջումների չենք գնալու։
Իր տղան, որ այնտեղ լիներ, երկու ժամ էլ չէր թողի մնար, մեր երեխաների համար ինքը ժամանակ չունի։
Այդ ո՞նց եղավ, որ իր ընտրություններից 5 օր առաջ 15 հոգու բերեցին, հինգ օր հետո 10 հոգու բերեցին, հետո կասի՝ Ալիևը չի տալիս գերի։ Բա այդ ո՞նց տվեց, թե այդպես իրեն էր պետք։ Ինքը չի զբաղվում այդ հարցով, թող պատճառներ չբռնի, թե Ալիևը չի տալիս։ Ուզող է պետք, եթե ուզող լինի, Ալիևը կտա»,- ասաց նա։
Ծնողները նշում են՝ շարունակելու են փողոցները փակ պահել այնքան ժամանակ, մինչև իրենց ընդունող լինի. «Հերիք եղավ, բոլ եղավ, չի կարելի այսպես»։
Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը ակցիայի մասնակիցներին առաջարկեց հանդիպում կազմակերպել ռազմական հակահետախուզության վարչության պետ, գնդապետ Դավիթ Սանամյանի հետ։ Սակայն ծնողները հրաժարվեցին՝ նշելով, որ նրա հետ նախորդ հանդիպումը ոչինչ չի տվել։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը մեզանով է վարչապետ դարձել, մեզանով էլ գնալու է. Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան
- Ժամանակ ունի՝ կովերին կարող է գնա տեսնի, մեր համար ժամանակ չունի՞. Անհայտ կորած զինծառայողների ծնողները՝ Փաշինյանին
- Անհայտ կորած զինծառայողների ծնողները փակեցին Բաղրամյան պողոտան
- Անհայտ կորած զինծառայողների ծնողները մուտք գործեցին նախագահի նստավայր, որտեղ գտնվում է Նիկոլ Փաշինյանը
- Էդիկ Բաղդասարյան. Անհետ կորածների ծնողները հենց այդ պատճառով է, որ դարձել են «կիսախելագար»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին