Ոստիկաններին չի հաջողվում համոզել զոհված զինծառայողների ծնողներին բացել Բաղրամյան պողոտան
Ոստիկանները բանակցում են, որպեսզի վաղ առավոտից Բաղրամյան պողոտան փակած 44-օրյա պատերազմում Էջմիածնի «քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների հարազատները բացեն ճանապարհը։
«Մենք չենք ուզում ոլորել ձեր ձեռքերը, չեմ ուզում նման բառեր ասել։ Ոլորե՞լ ենք, 10 ժամ ձեզ հետ արևին կանգնած ծառայություն ենք անում։ Եթե իմանամ, որ Բաղրամյան պողոտան այս պահին փակեմ, ձեր երեխաները կգան տուն, ես ձեր կողքը կնստեմ, բայց այս պահին Բաղրամյան պողոտայի երթևեկությունը պետք է վերականգվի։ Պիտի վերականգնվի»,- ասաց ոստիկաններից մեկը՝ ծնողների հետ զրույցում ընթացքում։
«Պետք է չկա... Պիտի չկա, մենք ոչ մեկին ոչ մի բան չպիտի... Մենք մենակ մեր երեխաների համար պիտի... որ անում ենք։
Մեր երեխաներն էլ պետք է տուն գան, դե բերեք։ Տեսնեմ հեշտ է»,- ասացին ծնողները։
Ծնողները նաև հիշեցրեցին, որ այսօր Արցախի Հանրապետության ճանապարհն էլ է փակ, դե թող գնան ու բացեն։
Նրանց խոսքով, եթե Նիկոլ Փաշինյանն իրենց ընդամենը 10 րոպեով ընդուներ, նման վիճակ չէր լինի։
Հարակից հրապարակումներ`
- Կմնանք այնքան, մինչև Փաշինյանը մեզ ընդունի. Անհետ կորած զինծառայողների հարազատներ
- Գնա Բաքվում քո ակցիան արա. Քաղաքացին՝ անհետ կորածի ծնողին
- Բաղրամյան պողոտայում քաղաքացին վրաերթի ենթարկեց պարեկային ծառայողին
- Տուն եմ գնում, երեխան ասում է՝ տատի, պատասխան բերել ես պապայից, տատին մեռնի, տատին պատասխան ստանո՞ւմ է, որ քեզ պատասխան տա. Անհետ կորածի ծնող
- Փաշինյանին չի հետաքրքրում մեր երեխաները. Անհետ կորած զինծառայողի ծնող
- Փաշինյանը մեզանով է վարչապետ դարձել, մեզանով էլ գնալու է. Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները