Եվրոպայի պատանիների թիմային առաջնությունում հայ շախմատիստները հաղթել են Ավստրիայի և Հունգարիայի թիմերին
Եվրոպայի պատանիների թիմային առաջնությունում հայ շախմատիստները հաղթել են Ավստրիայի և Հունգարիայի թիմերին: Առաջին խաղափուլում հայ պատանիները 3.5:0.5 հաշվով հաղթել են Ավստրիայի թիմին: Հաղթանակ են գրանցել Էրիկ Չաքրյանը, Արսեն Դավթյանը և Ալեքս Սահակյանը: Ռոբերտ Փիլիպոսյանը խաղն ավարտել է ոչ-ոքի արդյունքով:
Երկրորդ խաղափուլում հայ պատանիները 2.5:1.5 հաշվով հաղթել են Հունգարիայի թիմին: Թիմին հաղթական միավոր է բերել Ռոբերտ Փիլիպոսյանը: Մյուս 3 շախմատիստները՝ Էմին Օհանյանը, Էրիկ Չաքրյանը և Արսեն Դավթյանը, կեսական միավոր են վաստակել:
Երրորդ խաղափուլում Հայաստանը կմրցի Իսրայելի թիմի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան