Հումանիտար բեռի շրջանակներում նաև դեղորայք է ուղարկվել Արցախ
Արցախի Հանրապետության կարիքների համար ՀՀ Առողջապահության նախարարության կողմից բնակչության դեղապահովումն իրականացնելու նպատակով տրամադրվել է շուրջ 200 անվանում դեղ, այդ թվում` առաջին օգնության, մանկական և մեծահասակների համար նախատեսված դեղեր` ըստ ստորև ներկայացված խմբերի։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից՝ ներկայացնելով դեղերի ցանկը.
1. Հակամանրէային դեղեր
2. Սիրտ-անոթային հիվանդությունների բուժման նպատակով օգտագործվող դեղեր
3. Արյան մակարդելիության վրա ազդող դեղեր
4. Հորմոններ
5. Անզգայացնող, ցավազրկող դեղեր
6. Ներարկման դեղեր
7. Ալերգիայի, անաֆիլաքսիայի դեղեր
8. Հակացնցումային, հակաէպիլեպսային դեղեր
9. Հակավիրուսային
10. Հակահիստամինային
11. Հակասնկային
12. Հակահերպեսային
13. Հեպատոպրոտեկտորներ
14. Հակամիգրենային
15. Հակաուռուցքային
16. Ակնաբուժական
17. Ախտահանիչներ
18. Աղեստամոքսային
19. Միզամուղ
20. Հակաբորբոքային
21. Հակափսխեցուցիչ
22. Հոգեմետներ:
Հիշեցնենք, որ այսօր առաջին անհրաժեշտության սննդամթերքով ու ապրանքներով 19 բեռնատար մեքենաները ուղևորվել են Կոռնիձոր, որտեղից նախատեսվում է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ 400 տոննա հումանիտար օգնությունը փոխանցել արցախահայությանը։ Մարդասիրական օգնությունը շրջափակված Արցախ է ուղարկվում պետական ծրագրի շրջանակում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը Երևանից Ստեփանակերտ նախատեսվող հումանիտար բեռի տեղափոխումը համարում է սադրիչ գործողություն
- Հայաստանը Արցախ է ուղարկում հումանիտար օգնություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան