Ծիլքարի սկզբնամասում բախվել են բեռնատար և մարդատար մեքենաները, կա 18 տուժած
Հունիսի 26-ին, ժամը 18։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից դեպի «Գնթունիք» արագ սննդի կետ տանող հատվածում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ծիլքար գյուղի սկզբնամասում բախվել են «GAZ-53» մակնիշի բեռնատար (վարորդ՝ Կ․ Ս․) և «Mercedes Sprinter» մակնիշի մարդատար ավտոմեքենաները։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZ-53» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը և «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (17 ուղևոր) հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան և փակել «GAZ-53» բեռնատար ավտոմեքենայի գազի բալոնի փականը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա