Հայտնաբերվել է տոպրակով մատուռի մոտ թողնված նորածնի մայրը
«Իրավապահների կատարած գործողությունների արդյունքում հայտնաբերվել է հուլիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ պոլիէթիլենային տոպրակի մեջ նորածնին թողած մորը»,- Panorama.am-ը տեղեկացավ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանից։
Նա հայտնեց, որ այժմ քննչական գործողություններ են կատարվում։ Անձի ինքնության, դեպքի հանգամանքների հետ կապված նպատակահարմար չեն համարում հրապարակել։
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Գեղարքունիքի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ, պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված նորածին երեխային գյուղի շները հասցրել էին բնակելի տների մոտ, որտեղ բնակիչները նրան նկատել էին։ Երեխան տեղափոխվել է Մուրացան հիվանդանոցային համալիր, որոշ ժամանակ անց ընկեցիկ երեխան՝ նորածին տղան, մահացել է։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 247-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով)։
Հարակից հրապարակումներ`
- Տոպրակի մեջ գտնված երեխայի հայտնաբերման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
- Տոպրակով մատուռի մոտ թողնված նորածինը հիվանդանոցում մահացել է
- Ներքին Գետաշենում շները տոպրակը քաշելով` նորածնին հասցրել են գյուղացու տան հետնամաս
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա