Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 11:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 383.22 դրամ` հուլիսի 24-ի համեմատ արժեզրկվելով 0․05 դրամով։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 384 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 387 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 385 դրամ է, վաճառքը՝ 387.50-388 դրամ։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 421.28 դրամ (արժեզրկվել է 0․13 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը`429 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 423-425 դրամ է, վաճառքը՝ 430 դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.16 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4․30 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4․20-4․22 դրամ, վաճառքը` 4․30-4.35 դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին