Փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծեծի ու մահվան պատասխանատու քպ-ական մարզպետն այժմ ԱԺ պատգամավոր է. Իշխանյան
Իրավապաշտպան Ավետքի Իշխանյանը գրում է.
«Այսօր մահացավ 2019 թ․ քպ-ականների կողմից դաժան ծեծի ենթարկված և չորս տարի կոմայի մեջ տառապող փոխգնդապետ Արա Մխիթարյանը։ Արա Մխիթարյանը քպ-ական ռեժիմի առաջին զոհերից էր։ Եվ ոչ մի ընդվզում, բողոք։ Փոխգնդապետի ծեծի ու մահվան պատասխանատու քպ-ական մարզպետն այժմ ԱԺ պատգամավոր է և վայելում է, նույնպես քպ-ական ցոփ ու շվայտ կյանքը։
Հասարակության անտարբերությունը բերում է նոր զոհերի։ Հիշենք նաև Մհեր Եղիազարյանին, Սոնա Մնացականյանին, Արմեն Գրիգորյանին, Ապարանում սպանված երեք երիտասարդներին։
Իհարկե, առաջին հերթին հիշենք պատերազմի հազարավոր զոհերին։
Եթե, գոնե մոտ ապագայում, այս բոլոր զոհերի հիմնական պատասխանատու ճիվաղ-դավաճանն իր մանկլավիկների հետ դաժան պատիժ չստանան, ապա մենք ազգ, ժողովուրդ, հասարակություն կոչվելու, նաև պետություն ունենալու իրավունք չունենք։ Դրանով է պայմանավորված նաև Արցախի փրկությունը։
Իսկ ժամանակը չի սպասում՝ ՇՏԱՊԵԼ Է ՊԵՏՔ։
Հարակից հրապարակումներ`
- «Շուրջ 4 տարի է Արա Մխիթարյանը գամված էր անկողնուն այն պատճառով, որ այս իշխանության ներմուծած բարքերի հետևանքով հայ սպան դաժան ծեծի է ենթարկվել»
- Մահացել է Վայոց ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը
- Դաժան ծեծի ենթարկվելուց հետո կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը վատացել է. Ավետիք Իշխանյան
- ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքով քրգործն ուղարկվել է դատարան
- ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են Արա Մխիթարյանին բուժող անձնակազմին
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանը կոմայի մեջ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան