Իրավունք 20:40 27/07/2023 Հայաստան

Առերևույթ հանցավոր կազմակերպություն՝ «Դոգ»-ի և Արտակ Գալստյանի ղեկավարությամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող՝ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ՝ «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի կողմից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և այլ առերևույթ հանցավոր արարաքների վերաբերյալ քննվող քրեական վարույթով ի հայտ են բերվել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու հատկանիշներ պարունակող տվյալներ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ 

«Մասնավորապես՝ Վ․ Ղուկասյանը և Ա․ Գալստյանը անձանց և կազմակերպությունների վերաբերյալ արատավորող, նրանց իրավունքներին և օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով գույքային միջոցներ կամ գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելու, անձանցից խարդախությամբ գումարներ հափշտակելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները օրինական շրջանառության մեջ դնելու նպատակներով 2021թ. կեսերին ստեղծել և ղեկավարել են անհամեմատ ծավալուն հանցավոր նպատակներ հետապնդող, համակարգվածությամբ ու կառուցվածքային կայուն նկարագրով աչքի ընկնող հանցավոր կազմակերպություն։ Վերջինիս գործունեության մեջ ներգրավել է տվյալ պահին քննությանը հայտնի 10 անձ՝ նրանց միջև գործառույթների ընդգծված դերաբաշխմամբ։ Վերջիններիս զգալի մասին մեղսագրվող հանցավոր արարքների մասին ՀՀ քննչական կոմիտեն հընթացս տեղեկացրել է։

Քննության ներկա փուլում արդեն իսկ պարզվել են հանցավոր սխեմայով տարբեր անձանցից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու 4 դրվագներ, որոնցով շանտաժի միջոցով այդ անձանցից պահանջվող գումարները կազմել են ընդհուպ մինչև 500 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կամ գույքային միջոցներ։

Նշված դեպքերով կիրառված հանցավոր սխեմայի վերլուծությունը փաստում է, որ Վ․ Ղուկասյանը տարբեր սոցիալական հարթակներում լսարան ձևավորելու, հետագայում նշված լսարանի հանրային կարծիքը որպես իր սպառնալիքների իրականացման գործոն օգտագործելու նպատակով առցանց սոցիալական հարթակներում ստեղծել է բազմաթիվ օգտահաշիվներ, որոնց կառավարմամբ զբաղվել են նաև հանցավոր խմբի՝ տվյալ գործառույթն ստանձնած անդամները։

Լուրջ սոցիալական, քաղաքական որոշումների կայացման վրա ազդելու հնարավորություն ստանալու, պետական մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով հանցավոր կազմակերպության՝ համակարգչային տեխնիկայի, սոցիալական ցանցերի օգտահաշիվների կառավարման, շորթումներ կատարելուն հարմարեցված համակարգչային ծրագրերի, մոնտաժային հմտությունների տիրապետող անդամները Վ․ Ղուկասյանի հանձնարարությամբ հավաքել, մշակել են տեղեկություններ և նյութեր տարբեր անձանց, այդ թվում նաև իրավապահ մարմինների ղեկավարների, դատավորների, նրանց գործողությունների վերաբերյալ, որոնք փոխանցել են Վ․ Ղուկասյանին։ Դրանց հիման վրա, վերջինս նշված բազում օգտահաշիվներով հեռարձակումների միջոցով, բարոյական նորմերի բացահայտ անտեսմամբ, հայհոյախառն բառամթերքով, անպարկեշտ արտահայտություններով, արատավորող տեղեկություններ հրապարակելով թիրախավորել է մասնավոր անձանց և կազմակերպություններին, պետական մարմիններին, այդ թվում նաև իրավապահ համակարգին, դրանցում ծառայություն իրականացնող անձանց՝ նպատակ հետապնդելով հարկադրել վերջիններիս ձեռնպահ մնալ հանցավոր կազմակերպության կողմից կատարված հանցագործության դեպքերը բացահայտելու ուղղությամբ իրենց օրինական ծառայողական պարտականությունների կատարումից և այդ կերպ ապահովել հանցավոր կազմակերպության անդամների «անձեռնմխելիությունը»:

Նույն նպատակով և նկարագրված մեխանիզմով Վ․ Ղուկասյանը անձի արժանապատվությունը ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորող խոսույթով, արատավորող տեղեկություններով թիրախավորվել է նաև տարբեր ատյանների այն դատավորներին, որոնք բավարարել են հանցավոր խմբի անդամ հանդիսացող, քրեական վարույթներով որպես մեղադրյալ ներգրավված յուրային, հանցավոր խմբում ընգրկված անձանց խափանման միջոց կալանքի ընտրության կամ կալանքի ժամկետի երկարացման վերաբերյալ միջնորդությունները՝ ունենալով նաև հետագայում իր համախոհների նկատմամբ հնարավոր ոչ ցանկալի դատական ակտերի կայացման վրա ազդեցություն գործադրելու նպատակ։

Հանցավոր կազմակերպության հետապնդած նպատակները քողարկելուն ծառայեցվել է «Հանրային ձայն» կուսակցությունը՝ որպես հնարավորություն՝ ի շահ կազմակերպության ազդելու սոցիալական, քաղաքական կամ տնտեսական որոշումների վրա, ինչպես նաև,  օրինական շահույթ հետապնդող գործունեությամբ զբաղվելու պատրանք ստեղծելու նպատակով ստեղծված «Հանրային ձայն» տաքսի ծառայությունն ու նույնանուն պահնորդական (անվտանգության) ծառայությունը, բարեգործական որոշակի ակցիաներ իրականացնելը:

Ավելին․ հանցավոր կազմակերպության գործունեությունն ավելի դյուրին իրականացնելու, իրավապահ մարմինների հետ «խնդիրներ չունենալու» նպատակով Ա․ Գալստյանի կողմից, նույնանուն իրավաբանական ծառայության քողի ներքո, հավաքագրվել են փաստաբաններ։ Դրա իրական նպատակը եղել է իրավաբանական ծառայությունների քողի տակ հանցավոր կազմակերպության գործունեության արդյունքում՝ մասնավորապես շորթմամբ և խարդախությամբ ձեռք բերված գույքային և նյութական միջոցների հանցավոր ծագումը թաքցնելը կամ խեղաթյուրելը:

Հանցավոր կազմակերպության առանձին անդամներ անձնական կապեր են ստեղծել իրավապահ կամ այլ պետական կառույցների աշխատակիցների հետ՝ դրանք օգտագործելով հանցավոր խմբի նպատակներից բխող անհրաժեշտ տեղեկատվության, օրինակ՝ հրապարակման ոչ ենթակա, ուղղակի կերպով անձանց նույնականացնող, ինչպես նաև յուրայինների վերաբերյալ վարույթ իրականացնող քննիչի, նրա ընտանիքի անդմաների մասին տեղեկություններ ստանալուն։

Հանցավոր կազմակերպությունն իր կայունությունն ապահովել է ներքին գործառույթային «ստորաբաժանումների» ստեղծմամբ և գործարկմամբ,  նաև զգալի, դեռևս օրինականության տեսանկյունից պարզման ենթակա դրամական միջոցների շրջանառության միջոցով: Հանցավոր կազմակերպության ղեկավարներից մեկի ընտանիքի անդամը փաստացի կատարել է կազմակերպության գանձապահի դերը՝ իր անվամբ բանկում բացված պահախցիկում պահելով հանցավոր կազմակերպության գործունեության արդյունքում ձեռք բերված գույքը, դրամական միջոցները, ապահովելով հանցավոր կազմակերպության ֆինանսական շարժի անվտանգությունը և գաղտնիությունը։ Ֆինանսական միջոցների բաշխումն ու տնօրինումն իրականացվել է հանցավոր կազմակերպության ղեկավարների ցուցումներով: 

Քննությամբ նախնական տվյալներ են ձեռք բերվել նաև առերևույթ հանցավոր խմբավորման անդամներից մեկի կողմից պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ։ Այդ մասին նյութերը, քննության առարկա դարձնելու նպատակով, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել են այլ նախաքննական մարմին։

Ընդհանուր առմամբ, իրականացվող լայնածավալ քննության ընթացքում ստացվել են հանցավոր կազմակերպության, դրա անդամների կողմից առերևույթ կատարված հանցագործությունների, այդ թվում՝ շորթումների, խարդախությունների, փողերի լվացման, դատարանների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և այլ՝ ընդհանուր շուրջ երեք տասնյակից ավելի դեպքերի մասին տվյալներ, որոնք ստուգման առարկա են քրեական վարույթի շրջանակներում։        

Հաշվի առնելով, որ ձեռք բերված տվյալներն առերևույթ պարունակում են հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով և 319-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ  և իրականացվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրությունում։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}