Թուրքիան փորձում է հարթել Պարսից ծոցի երկրների հետ ունեցած տարաձայնությունները
Ելնելով իր տնտեսական ճգնաժամից՝ Թուրքիան փորձում է հարթել Պարսից ծոցի երկրների հետ ունեցած տարաձայնությունները և նոր շունչ հաղորդել վերջին շրջանում մեկնարկած կարգավորման գործընթացին։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս համատեքստում Թուրքիան Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ փորձում է խորացնել հարաբերություններն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում։
Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև տարբեր մակարդակներով ռազմարդյունաբերական համագործակցության շրջանակում ևս մի նոր քայլ է արվել։
Աբու Դաբիում գործող տակտիկական սարքավորումներ արտադրող Black Cobra Military Supply (BCMS) և թուրքական OSTİM պաշտպանական և օդատիեզերական կլաստերի (OSSA) միջև նախնական բանակցությունները տվել են իրենց արդյունքը Պաշտպանական արդյունաբերության 16-րդ միջազգային տոնավաճառում (IDEF 2023):
Միջազգային տոնավաճառի շրջանակում բանակցություններ են տեղի ունեցել BCMS-ի տաղավարում համանուն ընկերության գործադիր կազմի և թուրքական OSSA ընկերության միջև։
Հանդիպումից հետո Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև համագործակցության ամրապնդման տեսլականին համահունչ կազմվել է համագործակցության համաձայնագիր՝ թուրքական ՓՄՁ-ների հետ փոխադարձ բիզնեսի զարգացման, տեխնոլոգիաների փոխանցման և ռազմավարական գործընկերության հաստատման ճանապարհային քարտեզ ստեղծելու շուրջ:
Համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցել ենԷմիրությունների պաշտպանական ընկերությունների խորհրդի նախագահ Մոնա Ալ Ջաբերը և Պաշտպանական ընկերությունների խորհրդի գործադիր տնօրեն Անաս Ալ Օթայբան։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան