Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ «Սկալա-2023» զորավարժություններին
Հայաստանը չի մասնակցի Բելառուսում ՀԱՊԿ երկրների փրկարարների զորավարժություններին։ ՀՀ ՆԳՆ-ից Armenia Sputnik-ից հայտնել են, որ պատճառը փրկարար ծառայության աշխատակիցների ծանրաբեռնվածությունն է։
Սեպտեմբերի 1-6-ը ՀԱՊԿ երկրների ստորաբաժանումները կմշակեն Մինսկի տարածաշրջանի միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարի հետևանքների վերացումը։
Բելառուսի արտակարգ իրավիճակների նախարար Վադիմ Սինյավսկին ավելի վաղ հայտնել էր, որ ՀԱՊԿ «Սկալա-2023» արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունների թեման միջուկային օբյեկտում վթարի վերացումն է։
Բելառուսում զորավարժությունների ակտիվ փուլը կանցկացվի ԱԻՆ Քաղաքացիական պաշտպանության համալսարանի Մինսկի տարածաշրջանի մասնաճյուղի հիման վրա։ Կկիրառվեն արտակարգ իրավիճակների արձագանքման և կառավարման որոշումների կայացում:
Հիշեցնենք, որ հունվարին Հայաստանը հրաժարվել էր ընդունել ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան