Իրավունք 20:43 27/07/2023 Հայաստան

Դատապարտում ենք Ադրբեջանի հակահումանիստական ցեղասպան վարքագիծը․ ՀՀ և ԱՀ Փաստաբանների պալատներ

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Փաստաբանների պալատների Խորհուրդների համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է․

«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը, մասնակցությամբ՝ խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանի, խորհրդի անդամներ՝ Էմին Բեգլարյանի, Պավել Գյուլումյանի, Գայանե Դեմիրչյանի, Մանե Կարապետյանի, Ռուբեն Հակոբյանի, Արսեն Հարությունյանի, Լիլիթ Ղազանչյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի, Հարություն Հարությունյանի և Մարինե Ֆարմանյանի, ինչպես նաև ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի և ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանի՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, և Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը, մասնակցությամբ՝ խորհրդի նախագահ Էրիկ Բեգլարյանի, անդամներ՝ Ալեքսանդր Գալստյանի, Շուրա Օհանյանի, Միրա Ղահրամանյանի, Արուսյակ Արզումանյանի, ինչպես նաև Արցախի Հանրապետության հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Օլյա Ալթունյանի, հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ․

Մասնակիցները արձանագրեցին, որ արդեն ավելի քան 8 ամիս է, որ Ադրբեջանի կողմից իրականացվում է Արցախի Հանրապետության լիակատար շրջափակում: Մասնավորապես՝ Ադրբեջանը փակել է Արցախի Հանրապետությունից (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) դեպի Հայաստանի Հանրապետություն տանող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը:

Արդյունքում Արցախի Հանրապետությունը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ, ինչի հետևանքով կտրվել է Արցախի կապը արտաքին աշխարհի հետ:Սննդամթերքի բացակայության հետևանքով Արցախի Հանրապետությունում կան զոհեր: Ադրբեջանական դիպուկահարների կողմից պարբերաբար կրակ է արձակվում հողագործությամբ զբաղվող գյուղացիների ուղղությամբ, հափշտակվում են արոտավայրում գտնվող գյուղացուն պատկանող անասունները:

Նշվածից հետևում է, որ Ադրբեջանը Արցախում միտումնավոր ստեղծում է կյանքի այնպիսի պայմաններ, որոնք ուղղված են Արցախի հայ բնակիչների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը:

Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը Արցախում ապրող հայերի հանդեպ իրականացնում է ցեղասպանություն՝ զրկելով նրանց կյանքի համար անհրաժեշտ պարենից:

Թեպետ, Ադրբեջանը բացահայտ աշխարհին հայտարարում է, որ արցախցիները շրջափակման մեջ չեն գտնվում, սակայն Արցախի Հանրապետություն չի մտնում որևէ սննդամթերք և դեղորայք:

Այս առումով հատկանշական է ընդգծել, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը (Արդարադատության միջազգային դատարան) 2023 թվականի հուլիսի 6-ին կայացված № 180 որոշմամբ վերահաստատել է իր 2023 թվականի դեռևս փետրվարի 22-ին կայացված № 180 որոշումը, որով պարտավորեցրել էր Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները` երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը, ինչը սակայն Ադրբեջանը մինչ օրս չի կատարել:

Միաժամանակ, «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի (առ դեկտեմբերի 2017, կոնվենցիան միացած երկրների թիվը 149–ն է) 2-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն՝ Կոնվենցիայում ցեղասպանություն նշանակում է հետևյալ գործողություններից ցանկացածը՝ ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ. որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը:

ՄԱԿ-ի միջազգային դատարանի կանոնադրության 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը իրավունք ունի նշելու, եթե, իր կարծիքով, դա պահանջում են հանգամանքները, ցանկացած ժամանակային միջոց, որը պետք է ընդունվի` կողմերից յուրաքանչյուրի իրավունքներն ապահովելու համար:

Ավելին, 1965 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունված «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կոնվենցիայում «ռասայական խտրականություն» հասկացությունը նշանակում է ռասայի, մաշկի գույնի, ցեղային, ազգային կամ էթնիկական ծագման հատկանիշների հիմքով ցանկացած տարբերակում, բացառում, սահմանափակում կամ նախապատվություն, որոնք ունեն քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ հասարակական կյանքի ցանկացած այլ բնագավառում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները չեղյալ հայտարարելու կամ դրանց ճանաչումը, օգտագործումը կամ իրականացումը նվազեցնելու նպատակ կամ հանգեցնում են նման հետևանքների։

Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և «ե» կետերը սահմանում են հետևյալը.

Մասնակից պետությունները դատապարտում են ռասայական խտրականությունն ու պարտավորվում են անհապաղ, բոլոր հնարավոր եղանակներով վարել ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման քաղաքականություն և նպաստել բոլոր ռասաների միջև փոխըմբռնմանը. այդ նպատակով՝

(ա) յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է չներգրավվել ռասայական խտրականության որևէ գործողության կամ պրակտիկայի մեջ՝ ընդդեմ անձանց, անձանց խմբերի կամ հաստատությունների, և երաշխավորել, որ պետական բոլոր մարմիններն ու հաստատությունները, ինչպես ազգային, այնպես էլ տեղական, կգործեն այդ պարտավորությանը համապատասխան,

(բ) յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է չխրախուսել, չպաշտպանել և չաջակցել որևէ անձի կամ կազմակերպության կողմից իրականացվող ռասայական խտրականության,

ե) յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է, համապատասխան դեպքերում, խրախուսել ինտեգրացիոն բազմառասայական կազմակերպություններն ու շարժումները և ռասաների միջև անջրպետների վերացմանն ուղղված այլ միջոցները, և չպաշտպանել ոչինչ, ինչը նպաստում է ռասայական բաժանման խորացմանը։

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին պարբերության «դ» կետի «i» և «ii» ենթակետերը սահմանում են հետևյալը.

Սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածում շարադրված պարտավորություններին համապատասխան, մասնակից պետությունները պարտավորվում են արգելել ու վերացնել ռասայական խտրականությունն իր բոլոր ձևերով և ապահովել յուրաքանչյուրի իրավահավասարությունն օրենքի առջև՝ առանց ռասայի, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկական ծագման տարբերակման, հատկապես, հետևյալ իրավունքների իրականացման կապակցությամբ.

(դ) քաղաքացիական այլ իրավունքների կապակցությամբ, մասնավորապես՝

(i) պետության սահմանների ներսում տեղաշարժի և բնակության ազատության իրավունքի,

(ii) ցանկացած, ներառյալ իր սեփական, երկրից հեռանալու և իր սեփական երկիրը վերադառնալու իրավունքի:

Անշուշտ հիշատակման է արժանի նաև 2020թ. նոյեմբերի 9-ի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը կամ այլ կերպ՝ եռակողմ համաձայնագիրը, որի 6-րդ կետում հստակ նշված է, որ Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ 5 կմ լայնությամբ, պետք է ապահովի Արցախի Հանրապետության կապը Հայաստանի Հանրապետության հետ և դա պետք է լինի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Այդ կետը լրիվությամբ խախտվել է, որի հետևանքով Լաչինի միջանցքը՝ Հակարի կամուրջը, արտաքին աշխարհին կապող միակ ելքը, փակ է Ադրբեջանի ուժայինների կողմից:

Վերը նշված փաստերը համադրելով նշված իրավական կարգավորումների հետ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը և Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը հանգում են այն եզրակացության, որ Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության կողմից իրագործվում է ցեղասպանություն՝ այն է որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են այդ խմբի մասնակի կամ ամբողջական ֆիզիկական ոչնչացմանը: Ադրբեջանի վարած անմարդկային քաղաքականության արդյունքում Արցախի 120.000 բնակչությունը մատնված է սովամահության: Վերոշարադրյալը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն, հակահումանիստական վարքագծի դրսևորում արցախահայության հանդեպ՝ թողնելով բնակչությանն առանց կենսաապահովման նվազագույն միջոցի՝ ակներև սահմանափակելով նաև միջազգային իրավական նորմերով ամրագրված տեղաշարժի իրավունքը:

Ողջ վերոշարադրյալը հաշվի առնելով՝ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը և Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը խստագույնս դատապարտում և անթույլատրելի է համարում Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի կամ, որ նույնն է, ողջ Արցախը շրջափակման մեջ պահելու հակահումանիստական ցեղասպան վարքագիծը:

ՀՀ փաստաբանների պալատի և Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդները կոչ են անում.

- ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին,

- Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին (CCBE),

- Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային և ներպետական կառույցներին,

- Ռուսաստանի Դաշնության փաստաբանների դաշնային պալատին (որպես եռակողմ համաձայնագրի մասնակից պետության գործընկեր կառույց),

- այլ պետությունների գործընկեր փաստաբանների պալատներին և միություններին՝

ցուցաբերել գործուն աջակցություն Արցախի ժողովրդի շրջափակումը վերացնելու և հումանիտար աղետը կանխելու հարցում, այդ թվում՝ դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների ցեղասպան քաղաքականությունը»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:11
Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո բուժզննում է անցել
Իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբն իր էջում հայտնում է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել: Հետազոտության...
Աղբյուր` Panorama.am
21:52
Հրդեհ ՌԴ օդադեսանտային զորքերի հոսպիտալում. ավելի քան 50 մարդ տարհանվել
Հրդեհ է բռնկվել Տուլայի Սովետսկայա փողոցում գտնվող զինվորական հոսպիտալի շենքում, որտեղ տեղակայված է Ռուսաստանի օդադեսանտային զորքերի 39-րդ...
Աղբյուր` Panorama.am
21:13
Ռազմավարական ընտրությունը պետք է լինի հստակ, գետնի վրա, հակառակ դեպքում Հայաստանը կդառնա հերթական ավանտյուրայի զոհը. Արա Պողոսյան
Քաղաքական վերլուծաբան Արա Պողոսյանը գրում է. «Աֆրիկյան երկրներում Ֆրանսիայի առաջ ծառացած բարդությունները, որոնք ուղեկցվում են...
Աղբյուր` Panorama.am
21:03
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ։ «Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին:...
Աղբյուր` Panorama.am
20:53
70 հազար քաղաքացիների անունից հարցը եմ տվել Նիկոլ Փաշինյանին և նա միտումնավոր խոսափեց պատասխանել. Հայկ Մարության
«Քաղաքային իշխանությունները ականջալուր չեղան,  իրենց համար մեկ է, թե ինչպես է ժողվուրդն ապրում, ինպես է կարողանալու այս բարդ...
Աղբյուր` Panorama.am
20:29
Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ցավակցական է տարածել պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան դեպքի կապակցությամբ, որում ասվում է....
Աղբյուր` Panorama.am
20:21
Տեղի ունեցավ Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների բացման արարողությունը
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Թբիլիսիի քաղաքապետը կոշտ է արձագանքել Ուկրաինայի նախկին ԱԳ նախարարի հայտարարությանը
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն դատապարտել է Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հայտարարությունն այն մասին, որ նա տարհամոզել է իր...
Աղբյուր` Panorama.am
19:53
Էս թրաշով ջահելը արդարադատության վերաբերյալ ի՞նչ խորհուրդ կարող է տա նախարարին. Ոսկան Սարգսյանը՝ նոր նշանակման մասին
Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Սրբուհի Գալյանի հրամանով՝ Լյովա Սարգսյանը նշանակվել է նախարարի խորհրդական։: Տավուշցի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Անհավատալի է, Աստված հոգիդ լուսավորի Մհեր ջան. Արթուր Վանեցյանը ցավակցություն է հայտնել ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանը ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի ողբերգական մահվան կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
19:14
Արարատ Միրզոյանն առաջիկա օրերին ԱՄՆ-ում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հունվարի 14-ից 15-ը  նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում: «Ծրագրված են...
Աղբյուր` Panorama.am
19:07
«Մայր Հայաստան» խմբակցությունը ուղեվարձի թանկացումը չեղարկելու օրակարգով ավագանու արտահերթ նիստ է հրավիրել
«Այս պահին Երևանի ավագանում «Մայր Հայաստան» խմբակցությունը գտնվում է քաղաքապետարանում և նախաձեռներլ է ստորագրահավաք արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ: «Մեծագույն ցավով տեղեկացա Ազգային Ժողովի...
Աղբյուր` Panorama.am
18:48
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Երևանում հունվարի 14-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարզերում...
Աղբյուր` Panorama.am
18:32
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը զոհվել է ավտովթարից. Լրացված
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Հունվարի 13-ին՝ ժ․16․41-ի սահմաններում ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն է զանգահարել  մի քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
18:31
Երևանում 50-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու համար
Մայրաքաղաքի քրեական ոստիկանները հունվարի 12-ին ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
18:25
Վոլգոգրադի բնակիչը դшնшկահարել է Մոսկվայի սուպերմարկետի աշխատակիցներին և այցելուներին
Մոսկվայի մարզի Շչյոլկովո քաղաքում հարբած երիտասարդը դանակով հարձակվել է սուպերմարկետի աշխատակիցների և այցելուների վրա։ Այս մասին հայտնում է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
18:15
Բրյուսելում մոտ 100 հազար մարդ է բողոքում կենսաթոշակների բյուջեի կրճատման դեմ
Բրյուսելում մինչև 100 հազար մարդ դուրս է եկել փողոց՝ տարեկան 3 միլիարդ եվրոյով սոցիալական նպաստների և կենսաթոշակների բյուջեն կրճատելու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Հայաստանին Ռուսաստանի հակազդեցությունն շատ ավելին է, քան Ադրբեջանի պարագայում. Տիգրան Աբրահամյան
ՀՀ գործող իշխանություններն ինչպես են կառուցում պետության անվտանգային համակարգը։ Արդյո՞ք դրա բացակայությունը չէ Ալիևի հերթական սպառնալիքների և...
Աղբյուր` Panorama.am
17:49
ՀՖՖ նախագահը պարտությունը ներկայացնում է հաղթանակ․ Արթուր Սողոմոնյան
«ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հերթական անգամ «աչքի ընկավ» կեղծ տեղեկություն տարածելով՝ իբրև ինձ հետ կապված դատական գործ է...
Աղբյուր` Panorama.am
17:37
Մենք չենք ստեղծել այդ պրոդուկտը, որպեսզի հաճույք պատճառենք բոլորին. Վազգեն Սաղաթելյան
«Մենք կարող էինք այդ բառերը չօգտագործել, անշուշտ, կարող էինք։ Մենք՝ որպես ստեղծագործող որդեգրել ենք այս մոտեցումը, այո, դա կարող է լինել...
Աղբյուր` Panorama.am
17:36
Եկամտահարկի վերադարձի ծրագրին կփոխարինի նոր ծրագիր
«Հայաստանում առկա է 19 հազար  բազմաբնակարան շենքեր, որոնցից 60 տոկոսը և ավելին կառուցվել են մինչև 1980 թվականը՝ խորհրդային նորմերով,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Խախտումները հիմնականում վերաբերում են դպրոցների շինարարությանը. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
 «Լիզենզավորման համակարգը ներդնելուց հետո արդեն ունեցել ենք խախտման հետևանքով լիցենզիաների կասեցման դեպքեր»,- ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:10
ՀՀԿ-ական. Սերժ Սարգսյանի դեմ ցանկացած արշավ կազմակերպելու փորձերը դատապարտված են ձախողման
ՀՀԿ ԵՄ նախագահ Հենրիխ Դանիելյանը գրում է. «ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ տարիներ շարունակ արշավներ են իրականացրել...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ճապոնիան ցունամիի նախազգուշացում է տվել 6,9 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո
Ճապոնիայի Կյուսյու կղզու հարավ-արևելյան ափերի մոտ տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացում է հայտարարվել: Կյուսյու կղզու...
Աղբյուր` Panorama.am
16:57
Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի. Փարիզի չափ տարածք է այրվել
Հրշեջները Լոս Անջելեսի մահաբեր հրդեհների դեմ գրեթե մեկշաբաթյա պայքարի կրիտիկական փուլում են: Այս մասին գրում է CNN-ն ու մանրամասնում, որ...
Աղբյուր` Panorama.am
16:46
Լոս Անջելեսում Գեթի կենտրոնը հայտնվել է պարտադիր տարհանման գոտում
Կենտրոնում պահվում են ավելի քան 125 000 արվեստի նմուշներ և 1,4 միլիոն փաստաթուղթ:
Աղբյուր` Panorama.am
16:40
Գործարկվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ երկլեզու տեղեկատվական կայք
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը, Բաքվում սպասվող հայ գերիների ձևական դատավարական գործընթացի մեկնարկին ընդառաջ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգի ծրագիրը կընդլայնվի՝ ներառելով նաև մարզերը. ԱՆ
Նորածնային սքրինինգների հիմնական նպատակն է կանխարգելել և վաղ հայտնաբերել հիվանդություններ, որոնց զարգացումը կարող է հանգեցնել հաշմանդամության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են
13:14 13/01/2025

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}