Հայաստանից ո՞ր ապրանքներն են առավել հաճախ գնում առցանց գնումների սիրահարները
2023 թվականի առաջին կիսամյակում հայկական արտադրության ապրանքների նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է աճել՝ տեսականու ընդլայնման և Wildberries միջազգային առցանց հարթակում հայ ձեռներեցների թվի ավելացման շնորհիվ։ Առցանց հարթակի ներկայացրած տվյալներով, Հայաստանից ապրանքների վաճառքը 2023թ.-ի առաջին կիսամյակի համար աճել է 50%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) և կազմել 672,6 մլն ռուբլի:
ԹՈՓ-5 տեղական ապրանքները. սնունդ (163,6 մլն ռուբլի), կոշիկ (135 մլն ռուբլի), հագուստ (104,5 մլն ռուբլի), ներքնազգեստ (101,5 մլն ռուբլի) և նորածինների հագուստ (61,2 մլն ռուբլի):
«Մենք շարունակում ենք ամրապնդել համագործակցությունը հայ ձեռներեցների հետ։ Երևանում արդեն գործում է տեսակավորման կենտրոն, հանրապետության ողջ տարածքում բացվել են ավելի քան 270 պատվերների տրամադրման կետեր։ Նախատեսում ենք լոգիստիկ ենթակառուցվածքի ընդլայնում. մենք ձգտում ենք ապահովել պայմաններ՝ երկրի բնակիչներին ապրանքների առաքման արագության և հարթակի ողջ տեսականու հասանելիության համար: Սա թույլ կտա ձեռներեցներին նվազեցնել առաքման համար տրանսպորտային ծախսերը և ավելացնել եկամուտը»,- նշել են Wildberries-ի մամուլի ծառայությունից։
Հարակից հրապարակումներ`
- Վարդավառին ընդառաջ օնլայն խանութում ռետինե խողովակների պահանջարկն աճել է
- Wildberries-ի առավել եկամտաբեր կետը գործում է Աշտարակում
- Վերջին զանգին ընդառաջ հայաստանցինեը Wildberries-ի միջոցով առավել շատ պատվիրել են զգեստներ ու կոշիկներ
- Wildberries-ի հաշիվներից գողացել են 654 մլն ռուբլի
- Մշտապես խնդիրներ ունենք «Վերին Լարս»-ի հետ. Wildberries-ի հիմնադիրը՝ ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառության մասին
- Հայկական բիզնեսի ներկայացուցիչները Wildberries-ում 2023-ին ին թողարկել են ավելի քան 50 նոր տեղական բրենդեր
- Wildberries-ը և Ozon-ը նոր կանոն են մտցնում ռուսների համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին