Մահացել է իռլանդացի հայտնի երգչուհի Շինեյդ Օ' Քոնորը
57 տարեկան հասակում մահացել է իռլանդացի հայտնի երգչուհի Շինեյդ Օ'Քոնորը, գրում է «Daily Mail»-ը։
Պարբերականը նշում , որ «Nothing Compares to You» հիթի կատարողի մահվան մասին հայտնի է դարձել անցած գիշեր ։ Նրա մահվան պատճառը հայտնի չէ։
Երգչուհու ընտանիքը տարածել է հայտարարություն, որում նշված է․ «Մեծ տխրությամբ հայտնում ենք մեր սիրելի Շինեյդի մահվան մասին։ Նրա ընտանիքն ու ընկերները վշտացած են և խնդրում են հարգել իրենց անձնական կյանքը այս շատ բարդ ժամանակահատվածում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Օ' Քոնորը բազմիցս պատմել է, որ պայքարում է հոգեկան հիվանդությունների դեմ, ինչպես նաև ինքնասպանության փորձեր է կատարել: Անցյալ տարվա հունվարին նա Twitter-ի իր էջում գրել էր, որ մտադիր է հեռանալ կյանքից, քանի որ իմաստ չի տեսնում 17-ամյա որդու մահից հետո ։ Դրանից հետո նա ջնջել է իր հաշիվը, սակայն հետո վերականգնել է այն և ներողություն խնդրել ավելի վաղ գրածի համար։
Երգչուհու մահվան վայրը չի նշվում։ Daily Mail թերթի տեղեկություններով ՝ վերջին շրջանում նա հիմնականում բնակվում էր երկրի հյուսիսում գտնվող իռլանդական Ռոսկոմոն կոմսությունում կամ Լոնդոնում։
Նշենք, որ 1990 թվականին Օ'Քոնորը ստացել է հեղինակավոր «Գրեմմի» երաժշտական մրցանակ «I Do Not Want What I Haven't Got» ալբոմի համար, իսկ նրա «Nothing Compares 2 U» երգը նույն տարում արժանացել է Billboard Music Awards-ի լավագույն երգի կոչմանը։ Ընդհանուր առմամբ երգչուհին թողարկել 10 ալբոմ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան