«Այսօր արցախցին իմ ապագայի համար է պայքարում, սա մեր լինելիության հարցն է»․ «Կանայք հանուն Արցախի» հացադուլը շարունակվում է. «Առավոտ»
«Կանայք հանուն Արցախի» խորագրով հացադուլը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ շարունակական բնույթ է կրում։ Այսօր մեկօրյա հացադուլին միացել են ևս երեք կանայք՝ ուղերձ հղելով հանրությանը, որ չպետք է անտարբեր լինել Արցախում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ։
Հացադուլ հայտարարած կանանցից Ստելլա Ավագյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց, որ իր քայլով ուզում է առաջին հերթին մարդկանց զգոնությունը բարձրացնել, քանի որ Արցախում ճգնաժամային օրեր են սկսվել։
«Եթե այսպես շարունակվի, մենք վատ իրադարձությունների պետք է պատրաստվենք, կոնկրետ ֆիզիկական կորուստների։ Իմ այս քայլով ուզում եմ կոչ անել, որ մարդիկ իրենց մի քիչ նեղություն տան, փորձեն հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում, որովհետեւ շատերը փորձում են անջատվել իրականությունից, ապրումակցում չկա մեր հայրենակիցների հանդեպ։ Մարդիկ անջատվել են այս իրականությունից ու ասում են՝ մեզ մի անհանգստացրեք, թողեք մենք մեր կյանքով ապրենք, ոչինչ չենք ուզում լսել։ Ես կոչ եմ անում, որ մարդիկ վերջապես հասկանան՝ սա մեր լինելիության հարցն է, պետք է համախմբվել ու հասկանալ ինչ անել, որովհետեւ եթե այսպես շարունակվի, մենք բացի տարածքային կորուստից, նաեւ կունենանք մարդկային կյանքների կորուստ։ Ես վստահ եմ, որ իմ երեխաները պատմական այս իրավիճակն ուսումնասիրելիս ասելու են՝ լավ, բա դուք ո՞ւր էիք։ Ես այդ հարցի պատասխանից ելնելով՝ այս քայլին եմ դիմում, որովհետեւ չեմ ուզում մաս կազմել այն անտարբեր զանգվածի, որը միայն առօրյա կենցաղային կարիքները հոգալու մասին է մտածում»,- ասել է Ստելլան։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- «Բացում» նախաձեռնությունը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ մթերք է հավաքել
- Քաղաքացիները 100 պարկ ալյուր են տեղափոխում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ պահանջելով այն հասցնել Արցախ
- Ամոթ է, դուք սովի եք մատնում 120 հազար հայերի, այդ թվում 30 հազար մանուկներին. Ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
- ՄԱԿ-ի գրասենյակի մոտ «մեկօրյա հացադուլ» ակցիան շարունակվում է
- Ա. Սեդրակյան. Մեկօրյա հացադուլը «Կանայք Արցախի համար» ՄԱԿ֊ի դռների առաջ շարունակվում է
- Տեղահանված արցախցի երեխաները ՄԱԿ-ի գրասենյակի մոտ պահանջում են վերադարձնել Արցախում բնակվող իրենց հասակակիցների իրավունքները
- ՄԱԿ-ի գրասենյակից խոստացել են գտնել ճանապարհ և կաթնախառնուրդներ հասցնել Արցախ, Սոֆյա Հովսեփյան
- «SOS Artsakh» ահազանգը հնչեցվեց ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան